Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Գրասենյակային սոսինձները թողարկվում են  պարկուճներով:
Այս սոսնձող սարքում մոմի տեսքով պինդ սոսինձը  ջերմությունից հալվում  և քսվում է սոսնձվող մակերևույթին:
Սոսինձներն օգտագործվում են տարաբնույթ նյութեր՝ թուղթ, փայտ, կաշի, մետաղ, ապակի, ռետին, կտորեղեն, խեցեղեն, պլաստմասսաներ և այլ նյութեր սոսնձել-փակցնելու համար: Լինում են հեղուկ (տարբեր մածուցիկության լուծույթներ, կախույթներ, էմուլսիաներ), մածուկանման և պինդ (փոշիներ, ձողիկներ, որոնք օգտագործելուց առաջ հալում են կամ նախօրոք տաքացնում սոսնձվող մակերևույթը): Սոսնձվող մակերևույթները մշակում են (մեխանիկական մաքրում, յուղազերծում, անողորկացում), ապա սոսընձապատում են և ամուր հպում իրար: Ցանկալի արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է, որ սոսինձը լավ թրջի այդ մակերևույթները: Որոշ ժամանակ անց սոսինձը պնդանում է՝ սոսնձվող մակերևույթների միջև առաջացնելով սոսնձաթաղանթի նուրբ շերտ: 
Ըստ ծագման՝ տարբերում են բնական և սինթետիկ սոսինձներ:
Բնական սոսինձներ մարդիկ գործածել են դեռևս հնագույն ժամանակներից. դրանք պատրաստում էին ընտանի կենդանիների ոսկրերից, կաշվից, ջլերից, ձկների ոսկրերից: Որպես սոսինձ՝ օգտագործել են նաև բնական խեժեր, կաուչուկ, հանքաձյութ (օրինակ՝ բաբելոնյան աշտարակաշինության ժամանակ): Հին Եգիպտոսում կենդանական սոսինձներն օգտագործել են նրբատախտակներ պատրաստելիս, իսկ ալյուրի շրեշը՝ պապիրուսը մշակելիս: Հին Հռոմում արհեստավորները ոսկու նրբաթիթեղը թղթին սոսնձում էին ձվի դեղնուցով: Վերածննդի դարաշրջանի նկարիչներն ու ռուս սրբապատկերանկարիչներն իրենց պատրաստած ներկերին նույնպես ավելացնում էին ձվի դեղնուց՝ կտավի կամ փայտի վրա ներկի դիմացկունությունն ու երկարակեցությունը մեծացնելու համար: 
Բնական սոսինձներն ստանում են նաև բուսական ծագում ունեցող նյութերի (բուսական խեժեր, օսլա, դեքստրին, բնական կաուչուկ, գուտապերչ, սոյայի կազեին և այլն) և կենդանական նյութերի [կաշի, ոսկոր, եղջյուրներ, եղջերաթեփուկներ (կոլագեն), արյուն (ալբումին), կաթ (կազեին)] վերամշակման արդյունքներից: Բնական սոսինձներն անկայուն են միկրոօրգանիզմների և ջրի ներգործության նկատմամբ, սոսնձելու ունակությունն էլ սովորաբար մեծ չէ: 
Սինթետիկ սոսինձները պատրաստում են սինթետիկ պոլիմերներից: Առավել կիրառական են կարբամիդային, պոլիակրիլային, պոլիվինիլացետատային, պոլիուրետանային, կաուչուկային (քլորոպրենային և այլն), սիլիցիումօրգանական, մետաղօրգանական պոլիմերները, ֆենոլֆորմալդեհիդային և էպօքսիդային խեժերը: Անօրգանական սոսինձներ են նատրիումի և կալիումի սիլիկատների ջրային լուծույթները (հեղուկ ապակի), որոնք հայտնի են գրասենյակային սոսինձներ անունով, ալկալիական և հողալկալիական մետաղների օքսիդների ջրային կախույթները: Սինթետիկ սոսինձները լինում են ջերմառեակտիվ և ջերմապլաստիկ: Տիպիկ ջերմառեակտիվ սոսինձներ են ֆենոլֆորմալդեհիդային և էպօքսիդային խեժերը (օգտագործում են կամուրջներ և շենքեր կառուցելիս՝ սոսնձում են բետոնե բլոկները), պոլիուրետանային, սիլիցիումօրգանական և պոլիակրիլատային սոսինձները: Ակրիլատային սոսինձները կիրառում են բժշկության մեջ` կենդանի հյուսվածքները սոսնձելու համար: Ժամանակակից տեխնիկայում մեծ նշանակություն ունեն պոլիակրիլատային սոսինձների հիման վրա պատրաստվող ինքնասոսնձող թաղանթներն ու կպչուն ժապավենները: Հաճախ անհրաժեշտ են լինում էլեկտրական հոսանք հաղորդող սոսինձներ: Նման դեպքերում սոսնձի մեջ ավելացնում են գրաֆիտ և մետաղափոշիներ: Օգտագործելով հավելանյութեր՝ կարելի է պատրաստել փոքր էլեկտրահաղորդականությամբ օժտված սոսինձներ, որոնք օգտագործվում են վիրահատարանների հատակի ծածկերը սոսնձելու համար՝ ստատիկ էլեկտրականությունը վերացնելու նպատակով:
Սինթետիկ սոսինձներն ու սոսնձող բաղադրանյութերն օգտագործվում են մեքենաշինության, բժշկության, շինարարության, տիեզերական, ավիացիոն, ավտոմոբիլային, թեթև, քիմիական, կաշվի և կոշիկի արդյունաբերության մեջ, էլեկտրատեխնիկայում, կենցաղում և այլ բնագավառներում:
  • Հայտնի են բնական սոսինձներ, որոնք ունեն սոսնձելու յուրօրինակ հատկություն. օրինակ՝ ծովային խոզակաղնուց արտազատվող սոսնձանյութը երկու անգամ ավելի ամուր է սոսնձում մետաղե իրերը, քան մեքենաշինության մեջ օգտագործվող ամենալավ սինթետիկ սոսինձները: Այս «հրաշք» սոսինձը կայուն է ջերմության, ագրեսիվ ազդակների և քիմիական նյութերի նկատմամբ, սակայն դեռևս սինթեզված չէ քիմիական ճանապարհով:
  • Սոսինձներն օգտագործում են ոչ միայն նյութերը միմյանց միացնելու, այլև պաշտպանիչ թաղանթներ պատրաստելու համար. օրինակ՝ գրասենյակային սոսնձի հիման վրա պատրաստում են հրահեստ բաղադրանյութեր` փայտե և կտորե իրերը, մասնավորապես` թատերական բեմանկարները տոգորելու համար: