Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Քառառէջ սպանախ
Սովորական սպանախ
Սպանախը (ծմել, շոմին) թելուկազգիների ընտանիքի երկտուն, միամյա կամ երկամյա խոտաբույս է: Հայտնի է 3 տեսակ՝ տարածված Եվրոպայում, Ասիայում, Հյուսիսային Ամերիկայում: Բարեխառն կլիմայով երկրներում, Ռուսաստանի եվրոպական մասի հարավում, Կովկասում, Միջին Ասիայում մշակվում է բանջարանոցային սպանախը: ՀՀ-ում հանդիպում է սպանախի 2 տեսակ՝ քառառէջ և սովորական. մշակության մեջ տարածված է երկրորդը:
Ցողունը մերկ է, բարձրությունը՝ 25–50 սմ: Տերևները եռանկյունանիզակաձև կամ երկարավուն ձվաձև են, հարթ կամ ծալքավոր: Վեգետացիայի սկզբում ձևավորվում է տերևների վարդակը, հետագայում՝ ծաղկող ցողունը: Արական ծաղիկները հավաքված են հուրանաձև ծաղկաբույլերում, իգականները՝ տերևանութներում: Ծաղկում է մարտ–ապրիլին: Պտուղը գնդաձև է, փշոտ կամ անփուշ: Սպանախը համեմատաբար ցրտադիմացկուն, վաղահաս բույս է: Սերմերը ծլում են 4օC-ում: Ցանում են բաց գրունտում:
Տերևները հարուստ են սպիտակուցներով, ածխաջրերով, պարունակում են C, B վիտամիններ, կարոտին (A- նախավիտամին), երկաթի և ֆոսֆորի աղեր և այլն:
Սպանախն օգտագործում են տարբեր ճաշատեսակներ, հյութեր պատրաստելու, նաև պահածոյման համար:
Քառառէջ սպանախը հանդիպում է Արարատի և Կոտայքի մարզերում՝ չոր թեքությունների, թմբերի վրա, քարքարոտ վայրերում: Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում: