Այբուբեն
and 9999 99999ԷՉ
and(9999/99999ԸՊ
and(9999999999ԹՋ
" and9999999999ԺՌ
" and9999999999ԻՍ
"/*--9999999999ԼՎ
"/*--9999999999ԽՏ
-09999999999ԾՐ
-09999999999ԿՑ
/*--*99999conveՀՈւ
/*--*99999s3ՁՓ
099999s3ՂՔ
099999ԱՃՕ
099999ԲՄՖ
099999ԳՅ
099999ԴՆ
199999ԵՇ
and 199999ԶՈ
Արագ Որոնում


1469 թ., Սինիշ, 
Պորտուգալիա
1524 թ., Կոչին, 
Հնդկաստան
Վասկո դա Գաման Աշխարհագրական մեծ հայտնագործությունների ժամանակաշրջանի խոշորագույն ներկայացուցիչներից է. հայտնագործել է Եվրոպայից Հնդկաստան տանող շուրջաֆրիկյան ծովային ուղին:
Պորտուգալացի ծովագնացը բազմիցս մասնակցել է դեպի Աֆրիկայի ափերը կազմակերպված մի քանի արշավախմբերի, ապա նշանակվել է դեպի Հնդկաստան տանող ճանապարհը գտնելու համար կազմակերպված արշավախմբի ղեկավար: Այդ նպատակով 1497 թ-ի հուլիսի 8-ին երեք նավերով («Սան Գաբրիել», «Սան Ռաֆայել», «Բերրիու») դուրս է եկել նավարկության, անցել Աֆրիկայի ատլանտյան ափով, շրջանցել Բարեհուսո հրվանդանը, հասել Զամբեզի գետի գետաբերան, ապա Աֆրիկայի արևելյան ափերով անցել Մոզամբիկի նեղուցը և 1498 թ-ին հասել Կալիկուտ (Հնդկաստան): 1502–03 և 1504 թթ-ին կատարել է ևս 2 ճանապարհորդություն դեպի Հնդկաստան: 1524 թ-ին փոխարքա է նշանակվել Հնդկաստանում, 3-րդ անգամ մեկնել է այնտեղ, բայց, շատ չանցած մահացել է: