Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


1, 3, 5, 6. Հիբրիդ թեյավարդեր` Բել Բլոնդե, Գլորիա Դեյ, Մարելա, Պապա Մեյյան, 2. Գրանդիֆլորա` Մոնթեսումա, 4. Ֆլորիբունդա` Կոնցերտո
Վարդենին վարդազգիների ընտանիքի բազմամյա թուփ է: Հայտնի է մոտ 400 տեսակ՝ տարածված առավելապես Հյուսիսային կիսագնդում: ՀՀ-ում հանդիպում է վայրի  31 տեսակ (առատափուշ, փափուկ, վահանակիր և այլն)՝ տարածված Շիրակի, Արագածոտնի, Տավուշի, Սյունիքի մարզերում: Աճում են անտառեզրերին, թփուտներում, լեռնալանջերին: Վարդենու բնաշխարհիկ տեսակները՝ Զանգեզուրի, Հրաչի, Սոսնովսկու և այլն, տարածված են Արագածոտնի, Կոտայքի, Սյունիքի մարզերում, աճում են անտառեզրերին, լեռնալանջերին, քարքարոտ վայրերում: Վարդենու մշակովի տեսակները՝ չինական, հարյուրթերթանի, դամասկոսյան և այլն, տարածված են գրեթե բոլոր մարզերում:
Բարձրությունը 0,15–3 մ է: Որոշ տեսակներ առաջացնում են մինչև 10–12մ երկարությամբ սողացող, մագլցող կամ փաթաթվող, փշապատ ու փշիկապատ ընձյուղներ: Տերևները հերթադիր են, բարդ, կենտփետրաձև, մերկ կամ թավոտ: Ծաղիկները պարզ են կամ բազմաթերթ, տրամագիծը՝ 2–15սմ, բուրավետ, կարմիր, սպիտակ, վարդագույն, դեղին, նարնջագույն, մանուշակագույն, մեկական կամ բազմածաղիկ՝ հովանոցաձև կամ վահանաձև ծաղկաբույլերով: Ծաղկակալը սափորաձև է: Պտուղը միասերմ ընկուզիկներից կազմված կեղծ պտուղ է (մասուր): Հիբրիդացման և արհեստական ընտրության շնորհիվ ստեղծվել են վարդենու բազմաթիվ պարտեզային ձևեր: Մշակվում են բազմազան սորտեր ու ձևեր, որոնց հայրենիքը Չինաստանն է, Փոքր Ասիան, Աֆղանստանը, Իրանը, Հայաստանը, Հեռավոր Արևելքը, Հարավային Ճապոնիան:
Սորտերի բազմազանության, առատ ու երկարատև ծաղկման և հարուստ գույների շնորհիվ առավել գեղազարդիչ արժեք ունեն հիբրիդ թեյավարդերը և ֆլորիբունդան:
Վարդենու ծաղիկը լավորակ հումք է գինու, լիկյորի, հյութերի, զովացուցիչ ջրերի, մուրաբայի, թեյի համար: Որոշ տեսակների պսակաթերթիկներից ստանում են օծանելիքների արտադրության մեջ օգտագործվող արժեքավոր բուրավետ եթերայուղ (վարդի յուղ), իսկ տարբեր օրգաններից՝ վիտամիններ, դեղանյութեր, դաբաղանյութեր, ներկանյութեր: Վարդենու վայրի տեսակները կիրառվում են որպես կանաչ ցանկապատ, թեք լանջերն ամրացնելու, հողը էրոզիայից պաշտպանելու և մշակովի վարդենու համար որպես պատվաստակալ օգտագործելու նպատակով:
  • Հայաստանը վայրի վարդենիների բնօրրաններից է. այդ են վկայում վարդենու` ՀՀ-ում հայտնաբերված բնաշխարհիկ տեսակները: «Վարդավառ» հեթանոսական տոնի ժամանակ մարդիկ միմյանց վրա վարդաջուր են ցողել: