Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Վարդկակաչի մշակովի սորտեր. 1.Շքերթ, 2.Էրոս, 3. Ջայնթ, 4. Փինք Սուփրեմ, 5. Ուայթ Տրիումֆատոր, 6. Գոլդ Բիթեր, 7. Ջևել օֆ Սփրինգ, 8. Պրինցես Մարգարեթ Ռոուզ, 9. Դոննա Բելլա, 10. Վայլեթ Քուին, 11. Գրեյգի վայրի վարդկակաչ
Վարդկակաչը շուշանազգիների ընտանիքի սոխուկավոր բազմամյա խոտաբույս է: Հայտնի է 80 տեսակ՝ տարածված Եվրոպայում (հատկապես` Հոլանդիայում), Փոքր, Արևելյան և Առաջավոր Ասիայում, իսկ ՀՀ-ում՝ 7 տեսակ՝ խճճված կամ խառը, Սոսնովսկու, երկծաղկավոր, Յուլիայի, վայրի կամ անտառային, Ֆլորենսկու և կաղզվանյան վարդկակաչներ, որոնք գրանցված են ՀՀ Կարմիր գրքում: 
Վարդկակաչի մշակովի սորտերը ծագում են վայրի վարդկակաչից և տարբերվում են ծաղիկների ձևով, գունավորմամբ, ծաղկման շրջանի տևողությամբ:
Ցողունը կանգուն է, գլանաձև, բարձրությունը՝ 6–50 սմ: Տերևները գծանշտարաձև կամ ձվաձև են: Ծաղիկները մեկական են, վառ գույնի: Պտուղը եռակող, բազմասերմ տուփիկ է, սերմերը՝ տափակ, դեղնադարչնագույն:
Խճճված վարդկակաչը Փոքր Կովկասի բնաշխարհիկ է: Հազվադեպ հանդիպող, գեղազարդիչ տեսակ է: Աճում է Սյունիքի մարզում՝ անտառեզրերին, խոտածածկ խոնավ լանջերին, ենթալպյան և ալպյան մարգագետիններում: Ծաղիկները խոշոր են, կարմիր, վարդագույն, հազվադեպ՝ դեղին: Միակ վարդկակաչն է Կովկասում, որ ունի ցիտրուսի նուրբ հոտ: 
Սոսնովսկու վարդկակաչը Հայաստանի բնաշխարհիկ է: Հանդիպում է միայն Սյունիքի մարզում: Աճում է ժայռերի, փլվածքների, խոշոր քարերի արանքում, գիհու և կաղնու նոսրանտառներում: Ծաղիկները խոշոր են, մուգ կարմիր:
Ֆլորենսկու վարդկակաչը հանդիպում է Սյունիքի մարզում, աճում է ստորին և միջին լեռնային գոտիների չոր, քարքարոտ լանջերին կամ գիհու նոսրանտառներում: Ծաղիկը մուգ կարմիր է, ծաղկաթերթիկների հիմքում կան սև բծեր: Չորադիմացկուն է:
Յուլիայի և երկծաղկավոր վարդկակաչները տարածված են ՀՀ գրեթե բոլոր մարզերում, աճում են չոր, քարքարոտ, կրաքարոտ լանջերին, մարգագետիններում, կիսաանապատներում, լեռնատափաստանային բուսականության մեջ:
Հազվադեպ հանդիպող անտառային կամ վայրի վարդկակաչը հանդիպում է միայն Տավուշի մարզի ստորին և միջին լեռնային գոտիներում. աճում է անտառեզրերին, մարգագետիններում, լուսավոր անտառների ավազոտ կամ քարքարոտ տեղերում, երբեմն՝ որպես մոլախոտ՝ ցանքերում: 
Կաղզվանյան վարդկակաչը հանդիպում է Ապարանի ֆլորիստիկական շրջանի միջին լեռնային գոտում, աճում է խոտածածկ լանջերին: ՀՀ-ում աճող բոլոր վարդկակաչները գեղազարդիչ են: