Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Վարունգի ծաղկած  ճյուղը և պտուղները
Վարունգը դդմազգիների ընտանիքի միամյա բանջարաբույս է: Վարունգի հայրենիքը Հնդկաստանն է, որտեղ այն տարածված է եղել մեր թվականությունից 3000 տարի առաջ: Հայտնի է վարունգի 30, ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ ցանովի վարունգը: Վարունգը տարածված մշակաբույս է. մշակվում է գրեթե բոլոր երկրներում, ՀՀ-ում՝ գրեթե բոլոր մարզերում: Ցողունը սողացող կամ մագլցող է, ճյուղավորվող,երկարությունը՝ 50–200 սմ: Տերևները հերթադիր են, ատամնաեզր, հնգաբլթակ: Ծաղիկները միատուն են, ծծմբադեղնագույն, արականները՝ վահանաձև կամ ողկուզանման ծաղկաբույլերով, իգականները՝ տերևանութներում, մեկական: Ցողունի հանգույցներում, բացի տերևներից ու ծաղիկներից, կան նաև փաթաթվող բեղիկներ: Պտուղը տարբեր ձևերի (կլոր, ձվաձև, գլանաձև, երկարավուն) և չափերի (5–100 սմ) դդմիկ կամ կեղծ հատապտուղ է: Ուտելի է չհասունացած կանաչ սերմնարանը: Կան նաև անսերմ ձևեր: Վարունգը պարունակում է շաքարներ, սպիտակուցներ, ճարպեր, բջջանյութ, օրգանական թթուներ, C, B1, B2 վիտամիններ, եթերայուղեր: Վարունգը ջերմա-, լուսա- և խոնավասեր է: Տարբեր սորտերի ծաղկման ու պտղաբերման շրջանը տևում է 30–60 օր, իսկ սերմացու պտուղների հասունացումը՝ 80–90 օր: Աճեցնում են բաց և փակ գրունտներում՝ սերմերով ու սածիլներով: Պտուղն օգտագործում են սննդի մեջ՝ թարմ և թթու դրած: Բաց գրունտում շրջանացված են Կոտայքի տեղական, Առինջի, Նեժինսկի, Ուսպեխ, Դրուժբա 60, փակ գրունտում՝ Ստելլա, Կուկարաչա (անսերմ), Ալմաթի և այլ սորտեր: