Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


1894 թ., ք. Կոլումբիա, ԱՄՆ, Միսուրիի նահանգ
1964 թ., Ստոկհոլմ

Ամերիկացի գիտնական Նորբերտ Վիները կիբեռնետիկայի՝ տեղեկությունների պահպանման ու վերամշակման, կառավարման ու վերահսկման շարժընթացներն ուսումնասիրող գիտության և արհեստական բանականության տեսության հիմնադիրն է:
Նորբերտ Վիները 11 տարեկանում ընդունվել է հայտնի Տաֆթ քոլեջը, որը 3 տարի հետո ավարտելով՝ ստացել է բակալավրի աստիճան: 18 տարեկանում նա արդեն «մաթեմատիկայի դոկտոր» էր Կարնեգիի և Հարվարդի համալսարաններում, իսկ 20 տարեկանում հրավիրվել է Մասսաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ, 1932 թ-ից դարձել այդ ինստիտուտի պրոֆեսոր: Վիները եղել է նաև Հարվարդի, Քեմբրիջի և Գյոթինգենի համալսարանների պրոֆեսոր: 1945–47 թթ-ին նա աշխատել է Մեխիկոյի սրտաբանության ինստիտուտում:
Նորբերտ Վիներն արժանացել է  Ամերիկայի` գիտության բնագավառի բարձրագույն պարգևին՝ Գիտնականի ոսկե մեդալի: Այդ իրադարձությանը նվիրված հանդիսավոր նիստում ԱՄՆ-ի նախագահ Լ. Ջոնսոնն ասել է. «Գիտության մեջ ձեր ներդրումը զարմանալիորեն համապարփակ է, ձեր տեսակետը՝ բացարձակապես յուրօրինակ: Դուք «մաքուր» մաթեմատիկոսի և կիրառական գիտնականի համակեցության կատարյալ մարմնացում եք»:
 Վիների աշխատանքները վերաբերում են պոտենցիալի տեսության, հարմոնիկ ֆունկցիաների, Ֆուրյեի շարքերի, ընդհանուր հարմոնիկ անալիզի, չափի տեսության հարցերին: Նա զբաղվել է նաև էլեկտրական ցանցերի, հաշվողական տեխնիկայի (մասնավորապես՝ բալիստիկական հաշվարկների հետ կապված) հարցերով: Վիներն ուսումնասիրել է էլեկտրոնային համակարգերում և կենդանի օրգանիզմներում ընթացող շարժընթացների նմանությունը: 1948 թ-ին Փարիզում լույս տեսած իր «Կիբեռնետիկա» աշխատության մեջ ձևակերպել է կիբեռնետիկա գիտության հիմնադրույթները: Վիներն աշխատանքներ ունի նաև մաթեմատիկական անալիզի, հավանականությունների տեսության, էլեկտրական ցանցերի, հաշվողական տեխնիկայի վերաբերյալ: Հայտնի է Վիներ-Հոպֆի հավասարումը՝ աստղերի ճառագայթային հավասարակշռության վերաբերյալ: