Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Ժամանակակից նվազմիջամտության վիրահատարան
Վիրահատությունը (վիրահատական միջամտություն) հիվանդությունների բուժման այնպիսի եղանակ է, որի ժամանակ թափանցում են մարմնի խորքը, հեռացնում կամ վերականգնում են նրա ախտահարված առանձին մասերը: Վիրահատությունը բազմաթիվ հիվանդությունների բուժման առավել հուսալի, իսկ հաճախ` միակ միջոցն է: Հին հռոմեական բժիշկների կարծիքով` «Որտեղ չի օգնում դեղորայքը, այնտեղ բուժում է երկաթը», այսինքն՝ վիրաբույժի դանակը: Մարդիկ վիրահատություններ սկսել են կատարել շատ հազարամյակներ առաջ (առավել հաճախ` ոսկրահարդարում և վերքերի բուժում): Գիտնականները հայտնաբերել են մարդկանց գանգեր (10 հզ. տարի առաջվա), որոնց վրա եղել են բացված անցքեր: Հնարավոր է, որ այդպիսի վիրահատությունները կոչվել են գանգահատումներ (տրեպանացիա) և արվել են այնտեղից չար ոգիներին հեռացնելու համար: Միջնադարում վիրահատությունները կատարվել են անբավարար սանիտարական պայմաններում: Որոշ հասարակ վիրահատություններ, ինչպիսին են ատամի հեռացումը և արյան բացթողումը, կատարել են սափրիչները, որոնք բժշկություն չեն սովորել: Հետագայում նարկոզի, այնուհետև` ցավազրկման այլ տեսակների կիրառմամբ միայն հնարավոր դարձան վարակների կանխումը և առավել կատարյալ վիրահատական եղանակների մշակումը: Աննեխության (ասեպտիկա) և հականեխության (անտիսեպտիկա) կիրառման շնորհիվ հնարավոր դարձան վիրահատությունները` վիրաբույժի համար նախկինում դժվարամատչելի մասերում (օրինակ՝ որովայնի խոռոչում):
XIX դարի վերջին միայն հաղթահարվեցին ցավի վտանգավորությունը և վիրահատական բուժման՝ վերքերի վարակման սպառնալիքով պայմանավորված սահմանափակությունը: Ներկայումս ստեղծված են մարդու ցանկացած օրգանի (օրինակ՝ սրտի փականների և արյունատար անոթների, նյարդային կենտրոնների ու գլխուղեղի, ներքին ականջի մանրագույն ոսկրիկների, աչքի հյուսվածքների) մանրադիտակային (նախկինում` անիրականանալի) հաջող վիրահատությունների հնարավորություններ: Վերջին ժամանակներս իրականացվում են կտրված մատների ու վերջույթների կարումը, առանձին առողջ օրգանների և հյուսվածքների պատվաստումը հիվանդին: Որովայնահատումը (լապարատոմիա) հնարավորություն է տալիս, հիվանդի մարմնի վրա 3–4 մանր կտրվածքներ անելով, ներս մտցնել դյուրաթեք տեսախցիկ և դրա օգնությամբ հետևել վիրահատության ընթացքին: 
Կրիովիրաբուժությամբ ախտահարված հյուսվածքները հեռացնում են գերցածր ջերմաստիճանի պայմաններում: Դրան դիմում են աչքի ոսպնյակի մթագնման (կատարակտ) և քաղցկեղի որոշ տեսակների դեպքերում:
Վիրահատությունն իրականացնում է բժիշկների մի ամբողջ խումբ` վիրահատարանում: Առաջինը գործի է անցնում անեսթեզիոլոգը: Նա կատարում է ցավազրկում, այսինքն՝ հիվանդի օրգանիզմ է ներմուծում հատուկ նյութեր` անզգայացնողներ: Անզգայացումը լինում է տեղային, երբ դեղանյութերն ազդում են մարմնի միայն մի հատվածի վրա, և ընդհանուր, երբ հիվանդի գիտակցությունն անջատվում է, և նա ոչինչ չի զգում: Վիրահատում է վիրահատող կամ առաջատար վիրաբույժը, նրան օգնում են վիրաբույժ-ընթերակաները և հատուկ պատրաստություն անցած բուժքույրերը: Մյուս մասնագետները ղեկավարում են սարքերը:
Վիրահատությունն իրականացվում է հիվանդի (երեխաներինը՝ ծնողների) պարտադիր համաձայնությամբ, և միայն հիվանդի գիտակցության կորստի ու հարազատների բացակայության դեպքերում է այն կատարվում բժշկի (կամ բժիշկների խորհրդակցության) որոշմամբ: