Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Արկածներ  վիրտուալ աշխարհում
Սարդը վիրտուալ իրականության մեջ
Ուսուցում վիրտուալ 
ավտոմեքենայով
Վիրտուալ իրականությունը համակարգչով կամ տեխնիկական այլ միջոցներով ցանկացած կրիչի վրա վերարտադրված, նմանակված իրականությունն է, որը մարդը կարող է ընկալել զգայարաններով՝ աչքով, ականջով և այլն: 
Արհեստական իրականություն հասկացությունը ներմուծել է ամերիկացի Մայրոն Կրյուգերը 1970 թ-ին: 1989 թ-ին Ջարոն Լանիերն առաջարկել է ներկայումս ավելի հանրահայտ դարձած «Վիրտուալ իրականություն» արտահայտությունը: Այդ թվացյալ աշխարհը մուտք գործելու համար բավական է միայն դնել ականջակալներով ու ակնոցով հանդերձված հատուկ սաղավարտ և փոքրիկ էկրանի վրա տեսնել եռաչափ պատկերներ ու լսել ուղեկցող ձայնը: Վիրտուալ իրականությունը վերարտադրվում է իրական ժամանակի մեջ:
Վիրտուալ իրականությունը (այլ կերպ կոչվում է նաև էլեկտրոնային իրականություն կամ իրականության համակարգչային մոդել) առաջացնում է այնպիսի զգացողություն, ասես դուք ևս համակարգչով ստեղծված այդ իրականության մասն եք: Մարզման և ուսուցման նպատակներով ստեղծված վիրտուալ իրականությունն ի վիճակի է մոդելավորել իրական աշխարհի ցանկացած իրադրություն: Օրինակ՝ վիրտուալ ինքնաթիռով կարելի է արդյունավետ ուսուցանել օդաչուներին, վիրտուալ ավտոմեքենայով՝ վարորդներին: Սպորտային վիրտուալ մարզումներն ավելի էժան ու անվտանգ են իրական պարապմունքներից: Իսկ զվարճանքի նպատակով ստեղծված վիրտուալ աշխարհից օգտվողները կարող են շատ ավելի լայն հնարավորություններ ստանալ, քան ունեն իրական կյանքում. օրինակ՝ վիրտուալ աշխարհում նրանք կարող են սավառնել օդում, ստեղծել ցանկացած առարկաներ, վայր ցատկել ցանկացած բարձրությունից:
Գիտական նպատակով ստեղծված վիրտուալ աշխարհի առարկաներին, ըստ ցանկության, կարելի է տալ ցանկացած չափեր. օրինակ՝ գիտնականները մշակել են ծրագրեր, որոնց օգնությամբ էկրանի վրա երևում են, թե ինչպես են հսկայական չափերի մեծացված ատոմները միանում իրար և առաջացնում քիմիական միացություններ, թե մեզանից 15 մլրդ տարի առաջ ինչպե՞ս է Մեծ պայթյունի հետևանքով առաջացել Տիեզերքը, թե միլիոնավոր տարիներ առաջ ի՞նչ կենդանիներ են բնակվել Երկրի վրա: Համակարգչի օգնությամբ ճարտարագետները կարողանում են կառուցել վիրտուալ շենքեր, հավաքել վիրտուալ ավտոմեքենաներ և դրանք սերիական արտադրությունից առաջ փորձարկել: Իսկ համակարգչային խաղեր խաղալու և թեմատիկ (օրինակ` նախապատմական շրջանի) հատուկ զբոսայգիներում զբոսնելու համար կարելի է ստեղծել վիրտուալ արկածային աշխարհ: