Այբուբեն
099999ԶՉ
199999ԷՊ
199999ԸՋ
and 9999 99999ԹՌ
and 9999/99999ԺՍ
and(9999999999ԻՎ
and(9999999999ԼՏ
" and9999999999ԽՐ
" and9999999999ԾՑ
"/*--9999999999ԿՈւ
"/*--9999999999ՀՓ
-099999conveՁՔ
-099999s3ՂՕ
/*--*99999s3ՃՖ
/*--*99999ԱՄ
099999ԲՅ
099999ԳՆ
099999ԴՇ
099999ԵՈ
Արագ Որոնում


Վոլեյբոլը (անգլերեն է, նշանակում է հարված  գնդակին թռիչքի պահին) թիմային մարզախաղ է: Խաղում են 6-ական մարզիկից կազմված 2  հակառակորդ թիմերով` փակ խաղասրահում կամ բացօթյա՝ 18 x 9 մ չափերով խաղադաշտում, որը 1 մ լայնության խաղացանցով բաժանված է 2 հավասար մասերի: Վոլեյբոլի գնդակը նման է ֆուտբոլի գնդակին, բայց ավելի թեթև է:
Խաղի նպատակն է` ափերի, ձեռքերի կամ մարմնի` գոտկատեղից վեր  ցանկացած մասի հարվածով գնդակն անցկացնել ցանցի վրայով այնպես, որ այն ընկնի մրցակցի կիսադաշտը: Ընդ որում` թիմերից յուրաքանչյուրն իրավունք ունի գնդակին հարվածել ընդամենը 3 անգամ: Չի թույլատրվում որսալ գնդակը, ձեռքերում պահել և 2 անգամ անընդմեջ դիպչել նրան: Սովորաբար գնդակին երկրորդը հարվածող խաղացողն այն ուղարկում է ցանցից վեր՝ հնարավորին չափ բարձր, իսկ երրորդը կտրուկ հարվածով այն ուղարկում է ցանցի մյուս կողմը՝ «մարում է» գնդակը:
4 մրցախաղերում հաղթում է առաջինը 25 միավոր հավաքած թիմը՝ մյուսի նկատմամբ առնվազն 2 միավոր գերակշռության դեպքում: 5-րդ՝ որոշիչ մրցախաղում (թայ-բրեկ), հաղթում է 15 միավոր վաստակած թիմը: Մրցամարտում հաղթելու համար թիմին անհրաժեշտ է 5 մրցախաղից հաղթանակի հասնել 3-ում: 
Վոլեյբոլն սկզբնավորվել է 1890-ական թվականներին ԱՄՆ-ում և արագորեն տարածվել է ամբողջ աշխարհում: Վոլեյբոլի միջազգային ֆեդերացիան ստեղծվել է 1947 թ-ին և միավորում է շուրջ 180 երկրների: Օլիմպիական խաղերի ծրագրում այս խաղն ընդգրկվել է 1964 թ-ից:
Գոյություն ունի նաև համեմատաբար նոր՝ լողափի վոլեյբոլ մարզաձևը: Վոլեյբոլի այս տեսակը խաղում են աշխարհի բոլոր ավազածածկ լողափերին: 
1996 թ-ից այն նույնպես ընդգրկված է Օլիմպիական խաղերի ծրագրում: