Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Մութ ասեղնատերև տայգա
Տայգան հյուսիսային բարեխառն գոտու ասեղնատերև անտառներն են՝ կազմված եղևնու, եղևինի, կվենու, սոճու հյուսիսային տեսակներից, երբեմն` նաև լանատերև ծառատեսակներից: Զբաղեցնում է Եվրասիայի և Հյուսիսային Ամերիկայի հյուսիսային մասերը: 
Տայգային բնորոշ է մի քանի ծառատեսակների համասեռ կազմը, աղքատ ենթանտառը կամ դրա բացակայությունը, խոտաթփուտների և մամուռների հարկերի միատեսակությունը:
Տայգան աչքի է ընկնում բարեխառն տաք ամառներով և խստաշունչ ձմեռներով, որոնք ավելի են խստանում Եվրասիայի արևելյան շրջաններում՝ Սիբիրում: Ձյունածածկը կայուն է և տևական, տեղումները գերազանցում են գոլորշունակությունը:
Ծառերի ու թփերի ասեղնատերևները ծածկված են լավ զարգացած մեխանիկական հյուսվածքով և վեգետացիայի շրջանում նպաստում են խոնավության լրիվ յուրացմանը, իսկ ձմռանը ծառերը պահպանում են չորացումից: Տերևների այդ ձևը նեղ սաղարթների հետ միասին նաև հարմարանք է, որպեսզի առատ ձյան ծածկույթի ծանրությունից սաղարթը չկոտրվի, և Արեգակի ցածր դիրքում նրա լույսն օգտագործվի ամբողջությամբ:
Տայգայում առանձնացնում են մութ ասեղնատերեվ անտառներ՝ կազմված եղևնու, եղևինի ու սիբիրական մայրու տեսակներից, և լուսավոր ասեղնատերեվ անտառներ՝ կազմված կվենու ու սոճու տեսակներից:
Հյուսիսից հարավ տայգան բաժանվում է 4 ենթագոտիների.
1. նոսր ասեղնատերև անտառների ենթագոտի. անտառներն իրենց արտաքին տեսքով նման են անտառատունդրայի նոսրանտառներին, սակայն տարբերվում են իրենց տեսակային կազմով,
2. ասեղնատերև անտառների հյուսիսային ենթագոտի. գերակշռում են քարաքոսային եղևնուտները,
3. ասեղնատերև անտառների միջին ենթագոտի. գերակշռում են կանաչ մամուռները,
4. ասեղնատերև անտառների հարավային ենթագոտի. ասեղնատերև ծառատեսակների հետ մեկտեղ հանդիպում են լայնատերև ծառատեսակներ՝ լորենի, թխկի, թեղի:
Տայգայի անողնաշարավորների գերակշռող մասը, որոշ կաթնասուններ, երկկենցաղներ և սողուններ դաժան ձմեռների ժամանակ ընկնում են կենսադադարի (անաբիոզ) մեջ: Որոշ կաթնասուններ՝ շերտասկյուռը, երկարապոչ գետնասկյուռը, գորշ արջը, ձմեռային քուն են մտնում: Այլ կենդանիներ՝ սկյուռը, սավառնասկյուռը, ուժեղ սառնամանիքներին կորցնում են իրենց ակտիվությունը և գոյությունը պահպանում բներում` աշնանը կուտակած սննդապաշարով:
Տայգայի բնակիչների մեծ մասը նստակյաց կյանք է վարում կամ գաղթում է տայգայի սահմաններում: Ուժեղ սառնամանիքներից պաշտպանվելու համար որոշ կենդանիներ՝ սպիտակ նապաստակը, մայրեհավը, խլահավը, մտնում են ձյան տակ: Տայգայում կենդանիների գոյության համար նպաստավոր պայմաններ են ստեղծում ծառերի փչակները, որտեղ իրենց բներն են շինում սամույրը, սավառնասկյուռը, սովորական սկյուռը, բվերը, փայտփորները և երաշտահավերը:
Տայգայում բնակվող որմզդեղնը, կուղխը, սամույրը, սավառնասկյուռը, սպիտակ նապաստակը, լուսանը լավ են հարմարված գոտու պայմաններին և ունեն ընդարձակ արեալներ` հանդիպում են ամբողջ գոտու սահմաններում: Թռչուններից լայն տարածում ունեն սև փայտփորը, խաչկտուցը, երկկենցաղներից՝ սիբիրական անկյունատամնավորները և սիբիրական գորտը, սողուններից՝ կուսածին մողեսը: Տայգայի բնաշխարհիկներից են սամույրը, կուղխը, անտառային լեմինգը, կարմիր և կարմրագորշ դաշտամկները, սովորական ու քարային խլահավերը, բվերի մի քանի տեսակներ, եռամատ փայտփորը, սպիտակաթև խաչկտուցը, կեղևակեր և բեղիկավոր բզեզների մի շարք տեսակներ:
Տայգայի տարբեր շրջաններ ունեն տարբեր ֆաունաներ: Առատ են մորթատու կենդանիները:
Մարդու ուղղակի ներգործությունից բացի, տայգայի էկոհամակարգերը կրում են նաև մարդու անուղղակի ազդեցությունը՝ կրկնվող հրդեհներ, գերարածեցում, մթնոլորտի աղտոտում, շինարարական աշխատանքներ և այլն: Մինչդեռ անհրաժեշտ է պահպանել տայգայի եզակի էկոհամակարգերը՝ ճիշտ կազմակերպել կենդանիների որսը, դրանց ընտելացման և արհեստական բազմացման միջոցները: Մեծ նշանակություն ունի նաև հատուկ պահպանության տարածքների՝ արգելոցների և արգելավայրերի ստեղծումը: Տայգայում գործում են մի քանի խոշոր արգելոցներ՝ Կամչատկայում (Կրոնոցկու արգելոցը), Ալթայում, Կենտրոնասիբիրական շրջանում և այլն:
  • Տայգայի կերային արդյունավետությունը կազմում է 100–500 տ/հա, իսկ տարեկան արտադրանքը՝ 3–20 տ/հա: