Այբուբեն
" and9999999999ԸՉ
"/*--9999999999ԹՊ
"/*--9999999999ԺՋ
-09999999999ԻՌ
-09999999999ԼՍ
/*--*9999999999ԽՎ
/*--*9999999999ԾՏ
099999conveԿՐ
099999s3ՀՑ
099999s3ՁՈւ
099999ԱՂՓ
099999ԲՃՔ
and 199999ԳՄՕ
and 199999ԴՅՖ
and(9999 99999ԵՆ
and(9999/99999ԶՇ
" and9999999999ԷՈ
Արագ Որոնում


Կյուրե
Անտառային գեղեցկուհի
Վիլյամս ամառային
Տանձենին վարդազգիների ընտանիքի պտղատու ծառ է: Հայտնի է 60 տեսակ, մշակության մեջ՝ 5000 սորտ:
ՀՀ-ում հանդիպում է 16 (20) տեսակ՝ կովկասյան, սուր սղոցանման, Թախտաջյանի, ուռատերև, սիրիական և այլ տանձենիներ՝ տարածված Արագածոտնի, Լոռու, Տավուշի, Վայոց ձորի, Սյունիքի և այլ մարզերում: Մեծ թիվ են կազմում նաև տանձենու բնաշխարհիկ (Զանգեզուրի, խոնարհված, բարձր) տեսակները՝ հիմնականում Սյունիքի մարզում: ՀՀ բոլոր մարզերում մշակության մեջ տարածված է սովորական տանձենին, որն Արարատյան նախալեռնային, հյուսիսարևելյան, Զանգեզուրի, Լոռի-Փամբակի գյուղատնտեսական գոտիներում առաջացնում է ինքնուրույն համակեցություններ՝ տանձուտներ: Բոլոր սորտերն ըստ հասունացման և օգտագործման ժամկետների բաժանվում են 3 խմբի՝ ամառային, աշնանային և ձմեռային:
Ցողունը (բարձրությունը՝ 2–20 մ) ճեղքվածքավոր է, մուգ մոխրագույն, ճյուղերը՝ մոխրագույն, կարմրավուն կամ դեղնավուն, հարթ՝ ոսպահատիկներով պատված, սաղարթը սեղմված բրգաձև է՝ խիտ ճյուղավորվող: Տերևները ձվաձև են, երկարավուն, եզրերը՝ մանր ատամնավոր: Ծաղկաբույլը վահանիկ է, ծաղիկները երկսեռ են, խոշոր, սպիտակ, երբեմն՝ բաց վարդագույն՝ հավաքված ծաղկաբույլերում (5–15-ական): Պտղամիսը բարձրորակ է, նուրբ, հաճելի համով: Սերմերը մանր են, սևավուն: Երկարակյաց է, ապրում է մինչև 200, ՀՀ-ում՝ 100–150 տարի: Յուրաքանչյուր ծառի բերքատվությունը 30–300 (երբեմն՝ 1000) կգ է: 
Պտուղները պարունակում են շաքարներ, թթուներ, աղաղանյութեր, A, B, C վիտամիններ: 
Օգտագործվում են թարմ և վերամշակված:
Մշակվում են Մալաչա, Սինի, Կարմրենի, Ձմեռնուկ, եվրոպական ծագում ունեցող՝ Վիլյամս ամառային, Անտառային գեղեցկուհի, Բերե Բոսկ, Բերե Արդանպոն, Օլիվիե դը Մեր, Նելիս ձմեռային և այլ սորտեր: 
Բերե Բոսկ
Որոշ տեսակներ գրանցված են ՀՀ Կարմիր գրքում:

  • Տանձենին հնագույն մշակաբույսերից է: Հնդավորների մեջ զբաղեցնում է 2-րդ տեղը՝ խնձորենուց հետո: Հայաստանում տանձենու մշակության մասին հիշատակել է դեռևս Ագաթանգեղոսը (V դար), ավելի ուշ (XV դար) տանձենու Կարմրենի և Սինի սորտերը նկարագրել է Ամիրդովլաթ Ամասիացին: