Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Տափաստանային կատու
Տափաստանային կատուն (մանուլ) կատվազգիների ընտանիքի գիշատիչ կաթնասուն կենդանի է: ՀՀ-ում տարածված է լեռնատափաստաններում, նախալեռնային կիսաանապատներում, քիչ քանակությամբ՝ Արաքս գետի հովտում: Բնակվում է այլ կենդանիների ստորգետնյա հին բներում, ծառերի փչակներում, ժայռաճեղքերում:
Մարմնի երկարությունը 53–70 սմ է, պոչինը՝ 23–35 սմ, կենդանի զանգվածը՝ 3,4–5 կգ: Մեջքը մոխրագույն է՝ սև բծերով, որովայնը՝ սպիտակավուն: Ծոծրակին կա սև շերտ, պոչին (ծայրը՝ սև)` 6–8 սև օղակներ: Ունի լավ հոտառություն և լսողություն:
Սնվում է ավազամկներով, դաշտամկներով, թռչուններով, նրանց ձվերով ու ձագերով, երկկենցաղներով, միջատներով:
Ունենում է 3–5 ձագ, որոնք 2–2,5 ամիս կերակրվում են կաթով, ապա վարում են ինքնուրույն կյանք: Տափաստանային կատուն հաճախ բեղմնավորվում է ընտանի կատվի հետ. ստացվում է խառնածին սերունդ:
Մորթին սակավարժեք է: Որսն արգելված է: Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում: