Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Մերձծովյան տափաստան Ղրիմում
Տափաստան Հյուսիսային Ղազախստանում
Տափաստանը Երկրի բուսական ծածկույթի տիպ է՝ ներկայացված ցրտա- և չորադիմացկուն բազմամյա խոտաբույսերից բաղկացած համակեցություններով: Տափաստանները տարածված են հիմնականում չոր բարեխառն կլիմայական գոտու սև և շագանակագույն հողերում: Առաջացնում են ինքնուրույն տափաստանային գոտի: Եվրոպայում այդ գոտին ընդգրկում է Ստորինդանուբյան և Մերձսևծովյան հարթավայրերը, Արևմտյան Անդրկովկասը, Միջինռուսական և Մերձվոլգյան բարձրությունները, անդրվոլգյան տարածքները, Ասիայում՝ Արևմտյան Սիբիրի հարավային մասը, Մինուսինսկի և Տուվայի գոգավորությունների առանձին «կղզյակներ», Հյուսիսային Ղազախստանը, Մոնղոլիան և Չինաստանը, Հյուսիսային Ամերիկայում՝ Մեծ հարթավայրեր սարահարթը և այլն: Տափաստանները տարածված են նաև Հարավային Ամերիկայում, Աֆրիկայում, Ավստրալիայում:
Տափաստանային գոտուն բնորոշ է ցամաքային, չոր կլիման: Եվրասիայում ցամաքայնությունը մեծանում է արևմուտքից արևելք, իսկ Հյուսիսային Ամերիկայում՝ հակառակ ուղղությամբ: Տափաստաններում ձմեռը ցուրտ է` ոչ հզոր ձյունածածկով և ուժեղ քամիներով: Ամառը տաք է, հուլիսի միջին ջերմաստիճանը՝ 21–32օC: Երեք տարին մեկ, որպես կանոն, չորային է:
Տափաստանների գերակշռող բուսատեսակները ճիմ առաջացնող հացազգի բույսերն են փետրախոտերը, շյուղախոտերը, կծմախոտերը, կելերիաները, սեզերը, առանցքային արմատներով երկշաքիլավոր, վաղ գարնանն աճող միամյա և սոխուկավոր բազմամյա բույսերը: Տափաստաններում հանդիպում են նաև թփեր՝ մեղվաթուփ, վայրի բալենի, ասպիրակ, դեղին ակացիա:
Տարբերում են տափաստանների 3 ենթատիպեր՝ մարգագետնային, տիպիկ և անապատային, որոնք հերթագայում են մեկը մյուսին (հյուսիսից հարավ): Տափաստանների մեծ մասը յուրացված է, Եվրոպայում պահպանվել են հիմնականում արգելավայրերում:
ՀՀ-ում տափաստանները տարածված են միջին լեռնային գոտիներում: Տափաստանային բուսականությամբ են պատված ՀՀ բոլոր սարահարթերը (Շիրակի, Լոռու, Մազրայի, Ապարանի) և գետահովիտները (Ախուրյանի, Արփայի, Եղեգիսի և այլն): ՀՀ լեռնային տափաստանները, ի տարբերություն հարթավայրային ընդարձակ և միատիպ տափաստանների, խիստ խայտաբղետ են և աչքի են ընկնում բուսական համակեցությունների բազմազանությամբ ու տեսակային կազմի հարստությամբ: Հայկական տափաստանային բուսականության ամենաբնորոշ առանձնահատկությունը ծայրահեղ չորասեր, գուղձավոր, պնդաճիմ հացազգի խոտաբույսերի, փշաբարձիկավոր տարախոտերի առկայությունն է: ՀՀ-ում հանդիպում են տափաստանային բուսականության փետրա-, շյուղա-, կծմախոտային, սեզային, բոշխային, օշինդրային, կելերային, տարախոտային, տարախոտահացահատիկային, հացահատիկատարախոտային և տրագականտային ենթատիպերը: Մեծ տարածություններ են զբաղեցնում տրագականտային տափաստանները, որտեղ տիրապետող կենսաձևերը փշոտ բարձիկանման բուսատեսակներն են (փշամանդիկ, եղջերատերևավոր կորնգան, գազ), իսկ միջբարձիկային տարածությունները զբաղեցնում են ճիմ առաջացնող հացազգի բույսերը (փետրախոտ, կծմախոտ, սեզ և տարախոտեր): Սարալանջերի տափաստանային  փոքր հողակտորներում աճում են վայրի ցորեն, գարի, կորնգան, բնաշխարհիկ խոտաբույսեր: Տափաստաններն օգտագործվում են որպես խոտհարքներ և արոտավայրեր:
Տափաստանների բնակլիմայական պայմանները, քարաժայռերի, գետերի, լճերի և կերաբույսերի առատությունը լավագույն կենսապայմաններ են կենդանական աշխարհի համար: Տափաստանային կենդանիներն ունեն լավ զարգացած տեսողություն և մորթու բնորոշ պաշտպանիչ գունավորում: 
ՀՀ տափաստաններում հանդիպում են երկկենցաղների՝ 3, սողունների՝ 16, թռչունների՝ 84, կաթնասունների 28 տեսակներ: Գիշատիչ կենդանիներից տարածված են գայլը, աղվեսը, գորշուկը, կզաքիսը, աքիսը, սմբակավորներից՝ բեզոարյան այծը, մուֆլոնը, կրծողներից՝ ճագարամուկը, գետնասկյուռը և այլն, թռչուններից՝ անգղը, արծիվը, կռունկը, կաքավը, լորը, արտույտը, սարյակը, կկուն, ճնճղուկը, սողուններից՝ հայկական լեռնատափաստանային վահանագլուխ իժը, գյուրզան:
Տափաստաններում հողերի մշակումը, դաշտապաշտպան անտառաշերտերի ստեղծումը, խոտհարքները, նաև հրդեհները բացասաբար են ազդում բուսածածկույթի և կենդանական աշխարհի վրա: Այս ամենը տափաստանային մի շարք բույսերի ու կենդանիների ոչնչացման և բազմաթիվ բուսատեսակների ու կենդանիների արեալների կրճատման պատճառ է: Բնական բուսածածկույթին փոխարինելու են գալիս մշակաբույսերը՝ ցորեն, եգիպտացորեն, արևածաղիկ, պտղատու այգիները, իսկ ողողատներում՝ բանջարեղենի մշակումը: 
  • Տափաստանները Հյուսիսային Ամերիկայում կոչվում են պրերիաներ, Հարավային Ամերիկայում՝ պամպասներ կամ պամպաներ: