Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Պետական կարգը՝ 
հանրապետություն 
Մայրաքաղաքը՝ 
Տիրանա 
Տարածքը՝ 
28,7 հզ. կմ2
Բնակչությունը՝
 3,2 մլն 
Պետական լեզուն՝ 
ալբաներեն 
Դրամական միավորը՝ 
լեկ
Ալբանիայի մայրաքաղաք Տիրանան
Ալբանիայի Հանրապետություն
Այս ոչ մեծ երկիրը, որն իր տարածքով և բնակչությամբ գրեթե Հայաստանի չափ է, գտնվում է Եվրոպայի հարավում՝ Բալկանյան թերակղզու արևմտյան մասում՝ Ադրիատիկ ծովի ափին: Նրա տարածքի մեծ մասն զբաղեցնում են լեռնաշղթաներն ու սարահարթերը: Առանձին լեռնագագաթներ հասնում են 2500 մ-ի (առավելագույնը՝ 2764 մ, Կորաբին լեռ): Երկրի ընդերքը հարուստ է քրոմի (պաշարներով և արդյունահանմամբ առաջինն է Եվրոպայում), երկաթի, նիկելի, պղնձի, նավթի, բիտումի, գորշ ածխի պաշարներով: Լեռնային կիրճերից դեպի ծով են շտապում փրփրադեզ արագահոս գետեր (Դրին, Մատին, Շկումբինեին, Սեմանին): Նրանք կտրում-անցնում են Ադրիատիկ ծովի ափի երկայնքով ձգվող նեղլիկ հարթավայրը: Կան բազմաթիվ (150) մանր լճեր, իսկ Շկոդեր, Օխրիդյան և Պրեսպա մեծ լճերը սահմանային են և Ալբանիային են պատկանում մասամբ: 
Կլիման միջերկրածովյան է. ամառը շոգ է, ձմեռը՝ մեղմ ու խոնավ, օդի ջերմաստիճանը 0օC-ից չի իջնում: Լեռներում զով ու խոնավ է, ձնածածկույթը պահպանվում է մի քանի ամիս:
Լեռնալանջերը հիմնականում պատված են ասեղնատերև և լայնասաղարթ կաղնու ու հաճարենու անտառներով, ստորոտներին կան ձիթենու պուրակներ, խաղողի այգիներ: Անտառներում կան գայլեր, բորենիներ, վայրի խոզեր: Ափամերձ ջրերում ու լճերում ապրում են ջրային բազմազան թռչուններ:
Դաժան է եղել ալբանական ժողովրդի պատմությունը. գրեթե երկու հազար տարի նրան ճնշել են օտար նվաճողները՝ հին հռոմեացիները, բյուզանդացիները, թուրքերը, մոտ հինգ հարյուրամյակ թուրքական. սուլթանները նույնիսկ պարտադրել են իրենց կրոնը` մահմեդականությունը: Սակայն ալբանական ժողովուրդը համառորեն պայքարել է իր երկրի անկախության համար. 1443 թ-ին Սկանդերբեգի առաջնորդությամբ ապստամբել է թուրքական բռնապետության դեմ: Քառորդ դար պայքարելուց հետո թուրքական լուծը հաջողվեց թոթափել միայն 1912 թ-ին, չնայած դրանից հետո էլ երկիրը շարունակում էր կախման մեջ մնալ այլ պետություններից:
Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբին՝ 1939 թ-ին, Իտալիան հարձակվեց Ալբանիայի վրա, իսկ 1943 թ-ին այնտեղ հայտնվեցին գերմանացիները: Ամբողջ երկրում սկիզբ առավ պարտիզանական շարժումը: Պարտիզանական ջոկատները միավորվեցին ազգային-ազատագրական բանակի մեջ, որը 1944–45 թթ-ին, պատերազմի վերջին փուլում, ձեռնամուխ եղավ երկրի ազատագրմանը:
1946 թ-ին Ալբանիան հռչակվեց ժողովրդական հանրապետություն: Այն իր տնտեսության զարգացումը կազմակերպեց նախ` ԽՍՀՄ-ի, 1960 թ-ից հետո՝ Չինաստանի օրինակով՝ նրանց հետ սերտ համագործակցելով, այնուհետ որդեգրեց սոցիալիզմի կառուցման «սեփական» տարբերակը, և երկիրը վերջնականապես մտավ փակուղի:
Վերջին շրջանում, ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, Ալբանիայում նույնպես սկսել են ուղի հարթել ժողովրդավարական ուժերն ու սկզբունքները: 
Երկրի հիմնական բնակչությունն ալբանացիներն են (96 %). բնակվում են նաև հույներ, վալախներ, գնչուներ: 
Ալբանիայում կան մետաղաձուլական, քիմիական, մեքենաշինական, նավթարդյունաբերական, թեթև և սննդի արդյունաբերության ձեռնարկություններ: Կառուցված են ջրա- և ջերմաէլեկտրակայաններ:
Գյուղատնտեսության առաջատար ճյուղը բուսաբուծությունն է: Ծովափնյա հարթավայրերում և միջլեռնային գոգավորություններում մշակում են հացահատիկային բույսեր (եգիպտացորեն, ցորեն, բրինձ, գարի, վարսակ), շաքարի ճակնդեղ, ծխախոտ: Աճեցնում են նաև կարտոֆիլ, բամբակենի, խաղող, ցիտրուսներ, ձիթենի, թուզ և այլն: Բուծում են կովեր, ձիեր, էշեր, գոմեշներ, խոզեր, այծեր ու ոչխարներ: Զբաղվում են նաև ձկնորսությամբ:
Ալբանիան արտահանում է հիմնականում նավթ, ասֆալտ, բոքսիտներ, ծխախոտ, գորգեր, դեղաբույսեր, մեղր, թարմ և պահածոյած մրգեր ու բանջարեղեն: Ներմուծում է տարբեր մեքենաներ, փոխադրամիջոցներ, գյուղատնտեսական տեխնիկա:
Հնուց ի վեր Ալբանիայում տարածված են եղել արհեստները, որոնցից ամենահատկանշականը արծաթի գեղարվեստական մշակումն է: Զարգացած է նաև գորգագործությունը: Երկրում պահպանվել են թուրքական խոհանոցի սովորույթները, մսից պատրաստված ճաշատեսակներ՝ կծու սոուսով: Ընդունված է արևելյան սուրճը: Պահպանվում է ազգային տարազը, որի հիմնական գույներն են սպիտակը, սևն ու կարմիրը:
Մինչև XX դարի կեսերը Ալբանիայի քաղաքներում գերակշռում էին երկհարկանի քարե տները՝ կղմինդրե ծածկով: Ժամանակակից կառույցները բազմահարկ են:
Մայրաքաղաք Տիրանան խոշոր արդյունաբերական և մշակութային կենտրոն է: Այնտեղ գործում է համալսարան: