Այբուբեն
" and9999999999ԸՉ
"/*--9999999999ԹՊ
"/*--9999999999ԺՋ
-09999999999ԻՌ
-09999999999ԼՍ
/*--*9999999999ԽՎ
/*--*9999999999ԾՏ
099999conveԿՐ
099999s3ՀՑ
099999s3ՁՈւ
099999ԱՂՓ
099999ԲՃՔ
and 199999ԳՄՕ
and 199999ԴՅՖ
and(9999 99999ԵՆ
and(9999/99999ԶՇ
" and9999999999ԷՈ
Արագ Որոնում


Բուլղարական տաքդեղ
Ծիծեռնակ
Փղի կնճիթ
Տաքդեղը (ծիծակ, պղպեղ, բիբար) մորմազգիների ընտանիքի բազմամյա (մշակության մեջ՝ միամյա) բանջարաբույս է: Վայրի տաքդեղը հանդիպում է Ամերիկայի արևադարձային շրջաններում:
Մշակության մեջ հայտնի է 4 տեսակ՝ պերուական, կոլումբիական, թավոտ, մեքսիկական կամ պատիճավոր: Վերջինս առավել տարածված է. այս տեսակին են պատկանում տաքդեղի բոլոր՝ ինչպես կծու, այնպես էլ բանջարային խոշորապտուղ քաղցր սորտերը:
ՀՀ-ում մշակվում է 1 տեսակ՝ պատիճավոր տաքդեղը կամ դարապղպեղը՝ Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, մասամբ՝ Կոտայքի մարզերում:
Ցողունը (բարձրությունը՝ 25–85 սմ) կանգուն է (երբեմն՝ կիսականգուն): Տերևները պարզ են, մեկական, ձվաձև կամ նշտարաձև՝ մուգ կանաչից մինչև բաց կանաչ: Ծաղիկները երկսեռ են, խոշոր, մեկական կամ փնջերով, սպիտակ կամ կանաչավուն, երբեմն՝ մանուշակագույն երանգով: Ծաղկում է հուլիս-օգոստոսին: Պտուղը 2–3-բնանի, բազմասերմ, կեղծ, սնամեջ հատապտուղ է, տեխնիկական հասունացման շրջանում՝ կանաչ, լրիվ հասունացման շրջանում՝ կարմիր, նարնջագույն, դեղին, դարչնագույն, տարբեր ձևերի և մեծության: Սերմերը տափակ են, բաց դեղնավուն: Կան կծու, քաղցր, մանր, խոշորապտուղ, միջահաս և ուշահաս սորտեր: 
Տաքդեղը պարունակում է շաքարներ, սպիտակուցներ, C, B1, B2, P վիտամիններ, կարոտին (A - նախավիտամին): Կծվությունը պայմանավորված է կապսացին նյութի (բարձրացնում է արյան ճնշումը) առկայությամբ:
Օգտագործվում է թարմ, եփած, խորոված, թթու դրած, պահածոների արտադրության մեջ և այլն: Տաքդեղը խոնավասեր է, հողի նկատմամբ՝ պահանջկոտ: ՀՀ-ում շրջանացված են՝ Բուլղարական 70, Փղի կնճիթ, Կայենսկի, Մոլդավիայի նվեր, Անի, Նուշ, Հայկական կլոր, Նորք և այլ սորտեր: