Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Չիփի միկրոսխեմաների խոշորացված պատկերը
Ավտոմեքենաների հավաքման արտադրամասում բոլոր գործողությունները կատարում է ռոբոտը:
Սովորական չիփը տեղավորվում է եղունգի վրա:
Տեխնիկան մարդու գործունեության արհեստական միջոցների ամբողջությունն է: Այն անցել է զարգացման երկար ուղի. ավելի քան միլիոն տարի առաջ պատրաստված առաջին նմուշներից՝ պարզունակ քարե գործիքներից, տեխնիկան հասել է մինչև արտադրությունում բազմապիսի օգտակար գործողություններ կատարող ժամանակակից բարդ ինքնաշխատ մեքենաներ: Արտադրության զարգացման համար նաև կարևոր դեր են խաղում հումքի, նյութերի և շինվածքների ստացման, մշակման կամ վերամշակման եղանակների համախմբերը՝ տեխնոլոգիաները: Ավտոմեքենաները, ինքնաթիռները, համակարգիչները ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման առանձին նմուշներ են:
Երբեմն նոր տեխնոլոգիաների ստեղծման համար հիմք են դառնում գիտական հայտնագործությունները: Օրինակ՝ ռենտգենյան ճառագայթների հայտնագործումից հետո մարդիկ բացահայտեցին, որ ռենտգեննկարահանումը կարելի է կիրառել անլուսաթափանց առարկաների միջով նկարներ ստանալու համար: Այլ դեպքերում, ընդհակառակը, գիտնականները հետազոտություններ են կատարում նոր տեխնոլոգիաներ ստեղծելու նպատակով: Օրինակ` բազմակի օգտագործման ամերիկյան «Սփեյս Շաթլ» տիեզերանավն ստեղծելիս գիտնականները ստիպված էին փորձարկել բազմաթիվ ջերմակայուն նյութեր և ընտրել այնպիսի համաձուլվածք, որը չքայքայվի Երկրի մթնոլորտ մտնելիս օդի հետ տիեզերանավի շփումից առաջացող բարձր ջերմաստիճաններում:
Գոյություն ունեն ամենատարբեր բնագավառների  բազմապիսի տեխնոլոգիաներ. օրինակ՝ օգտագործելով նյութերի ստացման բնագավառում ստեղծված տեխնոլոգիաները՝ մարդիկ արտադրում են նոր տեսակի պլաստմասսաներ, գործվածքներ, մետաղներ և շինանյութեր: Սննդի ոլորտի տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս մշակելու սննդի պատրաստման, պահպանման և փաթեթավորման նոր եղանակներ: Ճարտարագետ-տեխնոլոգները նախագծում են նոր ավտոմեքենաներ, ճանապարհներ, կամուրջներ, քիմիական գործարաններ և ամենաբազմապիսի մեքենաներ: Այլընտրանքային տեխնոլոգիաների նպատակը էներգիայի խնայողության նոր միջոցներ  գտնելն է: Դրանց թվին են պատկանում էլեկտրաէներգիայի արտադրության նպատակով քամու ուժի օգտագործումը կամ, որոշ երկրներում, ներկրվող աղյուսի փոխարինումը տեղական շինաքարով:
Ժամանակակից տեխնոլոգիաների նվաճումներից են 1960-ական թվականներին ստեղծված չիփերը, որոնք պարունակում են հազարավոր էլեկտրոնային տարրեր, թեև դրանք քորոցի գլխիկից էլ փոքր են: Ժամանակակից չիփը կազմված է համակարգչի աշխատանքը ղեկավարող մոտ 250.000 էլեկտրոնային տարրերից: Չիփերն ավելի էժան ու երկարակյաց են սովորական էլեկտրական տպատախտակներից (պլատա) և սրանցից ավելի արագ են աշխատում:

Տեխնիկայի և տեխնոլոգիաների բնագավառների մի շարք կարևորագույն գյուտեր
1290 թ.՝ մեխանիկական ժամացույց
1712 թ.՝ շոգեքարշ
1804 թ.՝ առաջին լոկոմոտիվը
1826 թ.՝ լուսանկարչություն
1839 թ.՝ ոտնակավոր հեծանիվ
1876 թ.՝ հեռախոս
1879 թ.՝ էլեկտրական լամպ
1885 թ.՝ բենզինի շարժիչով աշխատող  ավտոմեքենա
1903 թ.՝ ինքնաթիռ
1926 թ.՝ հեռուստատեսություն
1946 թ.՝ էլեկտրոնային համակարգիչ
1957 թ.՝ Երկրի արհեստական արբանյակ
1959 թ.՝ օդաբարձիկով նավ
1971 թ.՝ գրպանի հաշվիչ (կալկուլյատոր)
1985 թ.՝ մատնահետքերից ստացվող գենետիկական տեղեկություններ
1997 թ.՝ առաջին կլոնավորված ոչխարը
2001 թ.՝ ատոմային ժամացույցների նոր սերունդ
2002 թ.՝ մարդու գենետիկական կառուցվածքի (գենոմ) ամբողջական քարտեզը