Այբուբեն
and 9999999999Ձ
and(9999999999Ղ
and(99999Ճ
" and99999conveՄ
" and99999s3Յ
"/*--99999s3Ն
"/*--99999s3Շ
-099999ԱՈ
-099999ԲՈու
-099999ԳՉ
/*--*99999ԴՊ
/*--*99999ԵՋ
099999ԶՌ
099999ԷՍ
099999ԸՎ
099999ԹՏ
099999ԺՐ
099999ԻՑ
099999ԼՓ
199999ԽՔ
199999ԾՕ
9999 99999ԿՖ
and 9999/99999Հ
Արագ Որոնում


1. Երկարապտուղ ջուտ, 
2. բրազիլական հեվեա, 
3. ռեհան
Տեխնիկական բույսերը տեխնիկական արդյունաբերության տարբեր ճյուղերում որպես հումք օգտագործվող մշակովի բույսերն են: Լինում են շաքարատու (շաքարի ճակնդեղ, շաքարեղեգ), ձիթատու (արևածաղիկ, ձիթենի, տզկանեփ, գաթի ծաղիկ, քնջութ, սոյա, խաշխաշ, կտավատ, մանանեխ, սորուկ, գետնանուշ, եղրիզենի, կոկոսյան արմավենի և այլն), թելատու (բամբակենի, կանեփ, կենաֆ, շնամեռուկ և այլն), եթերայուղատու (անիսոն, գինձ, դաղձ, վարդենի, խորդենի, քեմոն, եղեսպակ, ռեհան, բրաբիոն, հասմիկ, նարդոս և այլն), թմրանյութային (ծխախոտ, մախորկա, խաշխաշ և այլն), ներկատու (տորոն, քրքում, լրջուն, սև փիփերթ և այլն), օսլայատու (կարտոֆիլ, բատատ), խցանատու (թավշածառ), կաուչուկատու (իլենի), աղաղանյութատու (կվենի, եղևնի), դեղատու (կատվախոտ, մատնոցուկ, մահամորմ, խնկենի, կյանքի արմատ և այլն) և միջատասպան (երիցուկ): Այս ստորաբաժանումը պայմանական է, քանի որ միևնույն տեխնիկական բույսից ստանում են տարբեր նյութեր. օրինակ՝ բամբակենուց, կանեփից, կտավատից ստանում են ոչ միայն թել, այլև ձեթ, իսկ տորոնը և՜ ներկատու է, և՜ դեղատու: Կան բույսեր, որոնք տեխնիկական բույսերի խմբին չեն պատկանում, բայց դրանց բերքը հումք է արդյունաբերության շատ ճյուղերի համար. օրինակ՝ կարտոֆիլից ստանում են օսլա, սպիրտ, խաղողաշաքար, գարին օգտագործվում է գարեջրի արտադրության մեջ և այլն: