Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Երբ համակարգչով տեքստ եք հավաքում, բանկի ձեր հաշվից դրամ եք հանում, խանութում մթերք եք գնում, կերակուր պատրաստելիս միկրոալիքային վառարանի գործելակարգն (ռեժիմ) եք սահմանում, դուք օգտվում եք տեղեկատվական տեխնոլոգիաներից: Այդ տեխնոլոգիաները կոչվում են տեղեկատվական, որովհետև համապատասխան շարժընթացները կառավարվում են հատուկ ծրագրերով, որոնք իրականացվում են տեղեկութային (ինֆորմացիոն) ազդանշան-հրահանգներով: Այդ տեխնոլոգիաները ներառում են համակարգիչների ամենաբազմապիսի կիրառություններ՝ արդյունաբերական աշխատանքների ղեկավարումից մինչև ամենատարբեր խաղերը:
Գործարար կենտրոնները, դպրոցները, բանկերն ու առանձին անհատներ համակարգիչներն օգտագործում են մեծ ծավալով տվյալներ (անուններ ու հասցեներ, քննության արդյունքներ ու բանկային գործառույթների մանրամասներ) պահելու համար: Այդ տվյալները հնարավոր է ցուցադրել համակարգչի էկրանի վրա, փոփոխել, տպագրել թղթի վրա կամ ուղարկել մեկ այլ համակարգիչ: Մեր օրերում սովորական անհատական համակարգչով դուք կարող եք համացանցի (ինտերնետ) միջոցով կապվել աշխարհի ցանկացած համակարգչի հետ: 
Հանրախանութում գնումներ կատարելիս ամպայման կտեսնեք, թե ինչպես են այդ նպատակով օգտագործվում տեղեկատվական տեխնոլոգիաները. գանձապահուհին լազերային հայտածիչն օգտագործում է յուրաքանչյուր ապրանքի վրա փակցված ծածկագրով ապրանքի գինը հաշվելու համար: Համակարգիչը ծածկագրով «ճանաչում է» ապրանքը և դրամարկղի ցուցասարքի վրա պատկերում այդ ապրանքի անվանումն ու գինը: Եթե գնորդը վճարում է պլաստիկ քարտով, գանձապահուհին այդ քարտն անցկացնում է դրամարկղային ապարատի միջով: Վերջինս «կարդում է» քարտի մագնիսական շերտի վրայի տվյալները (օրինակ՝ գնորդի բանկային համարը) և հեռախոսային կապուղով անհրաժեշտ գումարը՝ ապրանքի գինը, ուղարկում է բանկի համակարգչին, որն այն գրանցում է գնորդի բանկային հաշվին:

Համակարգիչ-համահեղինակներ
Գիտնականներն ու ճարտարագետները համակարգիչներով կատարում են բարդ հաշվարկներ, որոնք այլ կերպ անհնար է կատարել: Օրինակ՝ ներկայումս հնարավոր է կառուցել շենքի համակարգչային մոդելը՝ նրա վրա փոթորկի կամ երկրաշարժի կործանիչ ազդեցությունն ստուգելու համար: Դիզայներները համակարգչային ծրագրերն օգտագործում են էկրանի վրա ապագա նոր ավտոմեքենան պատկերելու համար: Օգտագործելով ընդամենը մի քանի էսքիզ՝ նկարիչ-մուլտիպլիկատորները գերարագ համակարգչով կարող են ստեղծել լիամետրաժ գեղարվեստական ֆիլմ:

Կառավարում
Համակարգչի ամենատարածված գործողություններից է կենցաղային տեխնիկայի՝ լվացքի մեքենաների, սառնարանների, միկրոալիքային վառարանների, տեսամագնիտոֆոնների կառավարումը: Ուղարկելով ազդանշաններ՝ համակարգիչները միացնում կամ անջատում են շարժիչներ ու պոմպեր, մշակում տվիչներից եկող ազդանշանները, որոնք ցույց են տալիս, թե ինչով է զբաղված տվյալ համակարգը: Ֆաբրիկաներում համակարգիչները կառավարում են մեծ հաստոցներ (օրինակ՝ ֆրեզերային և գայլիկոնման) և փաթեթավորումից մինչև ներկման ու եռակցման համար ծրագրավորված ռոբոտներ: Համակարգիչները հետևում են, որպեսզի մեքենամասերի արտադրությունը ճշգրիտ աշխատի և բոլոր գործողությունները ժամանակին կատարվեն:

Տեղեկատվական տեխնոլոգիաների որոշ 
միջազգային տերմիններ
ATM – ինքնաշխատ գանձապահ. այս սարքը «կարդում է» հատուկ պատուհանի մեջ մտցված պլաստիկ քարտի վրայի մագնիսական շերտի մեջ պարունակվող տեղեկությունը:
On-line shopping – գնումներ հեռախոսով. եթե ձեր համակարգիչը միացած է տեղական հեռախոսացանցին կամ համացանցին, դուք կարող եք պատվիրել ապրանքներ և վճարել դրանց արժեքը՝ առանց տնից դուրս գալու:
Smart card – հատուկ միկրոչիփով, այցետոմսի չափերով համապիտանի պլաստիկ քարտ: Չիփը շատ ավելի տեղեկություններ է պարունակում, քան սովորական պլաստիկ քարտի վրայի մագնիսական շերտը, և օգտագործվում է տեղեկույթի տեղափոխման համար: