Այբուբեն
" and9999999999ԸՉ
"/*--9999999999ԹՊ
"/*--9999999999ԺՋ
-09999999999ԻՌ
-09999999999ԼՍ
/*--*9999999999ԽՎ
/*--*9999999999ԾՏ
099999conveԿՐ
099999s3ՀՑ
099999s3ՁՈւ
099999ԱՂՓ
099999ԲՃՔ
and 199999ԳՄՕ
and 199999ԴՅՖ
and(9999 99999ԵՆ
and(9999/99999ԶՇ
" and9999999999ԷՈ
Արագ Որոնում


Տզկանեփի ճյուղը` ծաղկաբույլով, 
պտուղը և սերմը
Տզկանեփը (գերչակ) իշակաթնուկազգիների ընտանիքի բազմամյա ծառանման բույս է: Մշակության մեջ հայտնի է սովորական տզկանեփը` մի քանի ենթատեսակներով: Մշակվում է Հյուսիսարևելյան Աֆրիկայում (համարվում է տզկանեփի հայրենիքը), արևադարձային և մերձարևադարձային շրջաններում, նաև բարեխառն գոտու մի շարք երկրներում (Հյուսիսային Ամերիկայի, Իտալիա, Ռուսաստան, Աֆղանստան, Չինաստան և այլն):
ՀՀ-ում լայնորեն կիրառվում է կանաչապատման մեջ՝ որպես գեղազարդիչ բույս:
Արմատն առանցքային է: Ցողունը (բարձրությունը՝ մինչև 3–4 մ) սնամեջ է, հյութալի, ուղղաձիգ, ճյուղավորվող, մերկ` կանաչ կամ գորշ կարմրավուն, հաճախ՝ կապտավուն փառով: Տերևները հերթադիր են, խոշոր, թաթաձև բաժանված, կանաչ կամ մուգ կարմիր, փայլուն, 5–11-բլթականի: Բլթերը ձվաձև-երկարավուն են, սրածայր, անհավասար, ատամնաեզր: Տերևակոթերը երկար են, սնամեջ: Ծաղկաբույլը ողկույզ է, ծաղիկները՝ բաժանասեռ: Արականները դասավորված են ողկույզի առանցքի ստորին, իգականները՝ վերին մասում: Ծաղկում է օգոստոս-սեպտեմբերին: Պտուղը կոպիտ փշապատ եռաբուն տուփիկ է, յուրաքանչյուր բնում՝ 1 սերմ: Սերմերը ձվաձև են, տեսքով նման են տզի (այստեղից՝ անվանումը): Դեղաբույս է. բոլոր օրգանները պարունակում են ռիցին սպիտակուց և ռիցինին ալկալոիդ, որոնք թունավոր են մարդկանց ու կենդանիների համար: Սերմերից ստանում են արժեքավոր գերչակաձեթ (պարունակությունը՝ 40–50 %), որը կիրառվում է տեխնիկայում, կաշվի, օճառի, ներկերի արտադրության, տեքստիլ արդյունաբերության մեջ:
Բժշկության մեջ գերչակաձեթն օգտագործում են որպես լուծողական, քսուքներն ու բալասանները՝ այրվածքների ու խոցերի բուժման նպատակով: