Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Բժշկական տզրուկներ. 
1. դեղատնային,  2. վրացական կամ պարսկական
Տզրուկները պատկանում են օղակավոր որդերի դասին: Հայտնի է մոտ 400 տեսակ: ՀՀ-ում հանդիպում են բժշկական տզրուկների դեղատնային և վրացական կամ պարսկական տեսակները: Ապրում են Լոռու, Տավուշի, Արմավիրի մարզերի լճերում և ճահճուտներում: Մարմինը երկարավուն է (0,2–15սմ)՝ մեջքափորային ուղղությամբ տափակած, մուգ դարչնագույն, կանաչավուն կամ սև, կազմված է գլխային բլթակից և 33 հատվածից: Ունի երկու՝ առջևի և հետևի ծծաններ: Նյարդային և մկանային համակարգերը լավ են զարգացած: Շնչառությունը մաշկային է: Հերմաֆրոդիտ (երկսեռ) են: Բազմանում են սեռական ճանապարհով՝ ներքին բեղմնավորմամբ: Սնվում են հիմնականում կենդանիների արյունը և մարմնի հյութերը ծծելով (մաշկը ծակելու կամ որսը բռնելու համար կերակրափողի սկզբնամասում ունեն ծնոտներ կամ կնճիթ): Կան նաև գիշատիչ տեսակներ:
Բժշկական տզրուկի թքագեղձերն արտադրում են հիրուդին (սպիտակուցային նյութ), որը դանդաղեցնում է արյան մակարդումը: Բժշկության մեջ տզրուկն օգտագործվում է նաև որպես արյունածուծ միջոց (սրտային անբավարարության և անոթային որոշ հիվանդությունների ժամանակ)՝ արյան ճնշումը կարգավորելու նպատակով:
Յուրաքանչյուր տզրուկ 0,5–1 ժամում ծծում է 10–15 մլ արյուն, որից հետո ինքնուրույն պոկվում է: Հակառակ դեպքում պետք է սպիրտով թրջած բամբակով կպչել տզրուկի գլխի ծայրին, իսկ նրա պոկվելուց հետո վերքի վրա դնել մանրէազերծ վիրակապ: Վերքն արյունահոսում է 6–24 ժամ, երբեմն՝ ավելի: 
Տզրուկով ինքնաբուժում չի թույլատրվում: Տզրուկները մարմնիհամապատասխան հատվածին է կպցնում բուժաշխատողը:
Տես նաև Որդեր: