Այբուբեն
" and9999999999ԸՉ
"/*--9999999999ԹՊ
"/*--9999999999ԺՋ
-09999999999ԻՌ
-09999999999ԼՍ
/*--*9999999999ԽՎ
/*--*9999999999ԾՏ
099999conveԿՐ
099999s3ՀՑ
099999s3ՁՈւ
099999ԱՂՓ
099999ԲՃՔ
and 199999ԳՄՕ
and 199999ԴՅՖ
and(9999 99999ԵՆ
and(9999/99999ԶՇ
" and9999999999ԷՈ
Արագ Որոնում


Պեկինես շնիկը 
Սևագլուխ կայք
Սիրիական ընտանի կատու
Կասպիական կրիա
 Տնային կենդանիներն ապրում են բնակարաններում: Նրանք բարերար ազդեցություն են ունենում մարդու տրամադրության վրա և կապվում ու նվիրված են իրենց տերերին: Մարդիկ խնամում են նրանց և համարում ընտանիքի անդամներ:
Նախքան կսկսեք տնային կենդանի պահել, պետք է համոզված լինեք, որ կարող եք նրան խնամել իր ողջ կյանքի ընթացքում: Վատ է, երբ մարդիկ ձեռք են բերում շնիկ կամ կատու, սակայն մի քանի ամիս անց հրաժարվում են նրանից: Ամեն տարի լքված կենդանիներին փրկող կազմակերպությունները հավաքում են հարյուր-հազարավոր այդպիսի խեղճ արարածների: 
Տնային կենդանիները պահանջում են ուշադրություն և խնամք: Խնամողը նրան չպետք է մոռանա նույնիսկ այն ժամանակ, երբ ինքը հիվանդ է կամ մեկնելու է այլ վայր, կամ էլ գտել է ուրիշ զբաղմունք: Երբ որոշում են կենդանի պահել, նախապես պետք է նրա համար տեղ ապահովել. բայց արդյո՞ք բնակարանում հարմար տեղ կա, և նյութական միջոցներն էլ բավավարու՞մ են կենդանուն պահելու համար: Ավելի լավ է կատուներին, շներին, ճագարներին  պահել տնամերձ այգում: Կենդանին, մեծ լինի թե փոքր, պետք է նրա բնակության համար անհրաժեշտ պայմաններ ստեղծել, հետևել սննդին, հիվանդանալու դեպքում դիմել անասնաբույժին:
Տնային կենդանիները կարիք ունեն տերերի հատուկ ուշադրությանը: Շներին պետք է զբոսանքի տանել նվազագույնն օրական 2 անգամ, իսկ կատուները սիրում են ազատ ներս ու դուրս անել: Ավելի հեշտ է խնամել այն կենդանիներին, որոնք կարող են ապրել վանդակներում, օրինակ` համստերիկներին, ծովախոզուկներին և ավազամկներին: Համեմատաբար հեշտ է ձկների խնամքը, թեպետ նրանց նույնպես հարկավոր է պարբերաբար կերակրել և մաքրել աքվարիումը:

Մի քիչ պատմություն
Հայտնի չէ, թե երբվանից է մարդն սկսել տնային կենդանիներ պահելը: Սակայն Իսրայելում գոյություն ունի դամբարան (12 հզ. տարվա վաղեմության), որտեղ մարդու կողքին շուն է թաղված: Մահացածի ձեռքը հանգչում է շան վրա:
Հին Եգիպտոսի փարավոնների կողքին թաղել են շատ ընտանի կենդանիներ, հատկապես` շներ ու կատուներ: