Այբուբեն
" and9999999999ԸՉ
"/*--9999999999ԹՊ
"/*--9999999999ԺՋ
-09999999999ԻՌ
-09999999999ԼՍ
/*--*9999999999ԽՎ
/*--*9999999999ԾՏ
099999conveԿՐ
099999s3ՀՑ
099999s3ՁՈւ
099999ԱՂՓ
099999ԲՃՔ
and 199999ԳՄՕ
and 199999ԴՅՖ
and(9999 99999ԵՆ
and(9999/99999ԶՇ
" and9999999999ԷՈ
Արագ Որոնում


Պետական կարգը՝ 
միապետություն
Մայրաքաղաքը՝ 
Ֆունաֆուտի
Տարածքը՝ 
26 կմ2
Բնակչությունը՝ 
24 հզ.
Պետական լեզուն՝ 
անգլերեն
Դրամական միավորը՝ 
ավստրալական դոլար
Տուվալուն (մինչև 1975թ.՝ Էլիս կղզի) պետություն է Օվկիանիայում` Խաղաղ օվկիանոսի հարավ-արևմուտքում` Պոլինեզիայում: Բրիտանական համագործակցության անդամ է: Կազմված է Նանումեա, Նուի, Ֆունաֆուտի, Նանոմանգա և այլ բազմաթիվ բուստային ծագման կղզիներից: Կլիման հասարակածային է, շոգ, տիրապետում են պասսատային քամիները: Հարավային կղզիներում հաճախակի են արևադարձային փոթորիկները՝ թայֆունները: Մշտական հոսք ունեցող գետեր չկան: Հաճախակի են երաշտները, որոնք վնաս են հասցնում գյուղատնտեսությանը և հանգեցնում խմելու ջրի մեծ պակասի: Կենդանական աշխարհն աղքատ է:
Տեսարան Տուվալուի մայրաքաղաք Ֆունաֆուտիից
    Կղզիները հայտնաբերվել են 1781–1827 թթ-ին: 1892 թ-ին Մեծ Բրիտանիան գրավել է կղզիները, որոնք հարևան Գիլբերտի կղզեխմբի հետ կազմել են Գիլբերտի և Էլիսի կղզիների անգլիական գաղութը: Անկախություն է ձերք բերել 1978 թ-ի հոկտեմբերի 1-ին: Տուվալուի բնակիչները հիմնականում պոլինեզացիներ են, որոնց հիմնական զբաղմունքը երկրագործությունն է: Մշակում են կոկոսյան արմավենի (տնտեսության հիմքը կոպրայի արտադրությունն է), տարո, ադամաթուզ: Ափամերձ գոտում զարգացած է ձկնորսությունը: