Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Բուրավետ ցախակեռաս
Ցախակեռասը այծատերևազգիների ընտանիքի փաթաթվող կամ կանգուն ցողուններով թուփ է: Հայտնի է մոտ 200 տեսակ՝ տարածված հիմնականում Հյուսիսային կիսագնդում, Անդերում:
ՀՀ-ում հանդիպում է 5(6) տեսակ՝ բուրավետ, վրացական, կովկասյան և այլն: Աճում է Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի և այլ մարզերի կաղնու-բոխու անտառներում, նոսրանտառներում, անտառի բացատներում, խոնավ վայրերում, գետերի և առուների երկայնքով, իսկ վրացական ցախակեռասը՝ հիմնականում չորային նոսրանտառների կազմում՝ հարավային չոր, ժայռոտ լանջերին (800–1800 մ բարձրություններում): 
Ցողունի բարձրությունը 2,5–3,5 մ է: Տերևները հակադիր են, պարզ, ամբողջաեզր, ձվաձև կամ օվալաձև: Ծաղիկները տերևանութային են, խոշոր, վարդագույն, սպիտակ, դեղին, բուրավետ:
Ծաղկում է մայիս–հունիսին: Պտուղը կարմիր, նարնջագույն, դեղին, հյութալի հատապտուղ է:
Տերևները պարունակում են E վիտամին, կարոտին (A-նախավիտամին), պտուղները՝ ներկանյութ: Տերևների և ծաղիկների եփուկն օգտագործում են ողողումների համար, խուզող որքինի (մկնատամ) բուժման նպատակով, որպես վերքամոքիչ միջոց և այլն: 
Փայտանյութն ամուր է, կիրառվում է փոքրաչափ իրեր պատրաստելու համար: 
Բազմանում է սերմերով, կտրոններով և անդալիսով: Գեղազարդիչ է: