Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Ցանցաթևավորներ. 1. պալպար, 2. խայտաբղետ ասկալաֆ, 3. նեմոպտեր, 4. սովորական մրջնառյուծ, 
5. մանտիսպա, 6. սովորական ոսկեաչիկ
Ցանցաթևավորները կազմում են միջատների առանձին կարգ: 
Միջին չափի կամ մեծ միջատներ են: Հասուններն ունեն կրծող բերանային ապարատ, 2 զույգ թաղանթակերպ թևեր՝ ցանցաձև ջղավորված (այստեղից՝ անվանումը): Թրթուրներին բնորոշ են 3 զույգ կրծքային ոտքերը և երկար ու սուր մանգաղաձև ծամիչները (վերին ծնոտներ): Գրեթե բոլորը զարգանում են ցամաքում՝ լրիվ կերպարանափոխությամբ: Գիշատիչ են. ոչնչացնում են բուսակեր միջատներին ու տզերին:
Հայտնի է մոտ 5 հզ., ՀՀ-ում՝ 30 տեսակ: Հանդիպում են հիմնականում Վայոց ձորի, Սյունիքի, Արագածոտնի, Արարատի, Կոտայքի մարզերում: Առավել տարածվածներից են սովորական ոսկեաչիկը և մրջնառյուծը:
Սովորական ոսկեաչիկը միջին մեծության է, թևերի բացվածքը՝ 25–30 մմ, ունի 2 զույգ երկնագույն-կանաչավուն թևեր և ոսկեգույն աչքեր: Արագորեն ոչնչացնում է լվիճներին, տերևալվիկներին, տզերին. կարող է օգտագործվել վնասատուների դեմ կենսաբանական պայքար կազմակերպելու համար: Սովորական մրջնառյուծն աչքի է ընկնում խոշոր մարմնով, նման է ճպուռի, բայց ունի երկար բեղիկներ: Նրանց թրթուրները չոր ավազի մեջ փորում են ձագարաձև փոսեր, թաղվում ձագարի հատակին և որսում այնտեղ ընկնող միջատներին: 
Ասկալաֆները և նեմոպտերները նման են թիթեռների և ՀՀ-ում առավել գեղեցիկ թռչող միջատներից են: