Այբուբեն
" and9999999999ԷՈ
" and9999999999ԸՉ
"/*--9999999999ԹՊ
"/*--9999999999ԺՋ
-09999999999ԻՌ
-09999999999ԼՍ
/*--*9999999999ԽՎ
/*--*9999999999ԾՏ
099999conveԿՐ
099999s3ՀՑ
099999s3ՁՈւ
099999ԱՂՓ
099999ԲՃՔ
and 199999ԳՄՕ
and 199999ԴՅՖ
and(9999 99999ԵՆ
and(9999/99999ԶՇ
Արագ Որոնում


Ցավը մարդու և կենդանիների օրգանիզմի վրա հիմնականում շատ ուժեղ կամ քայքայիչ ներգործությունից առաջացած տհաճ, երբեմն անտանելի զգացողություն է, օրգանիզմի` վնասված լինելու կամ նրա որոշ գործառույթների խանգարվելու արտահայտություն: Ուստի ցավն օրգանիզմի արձակած տագնապի ազդանշան է: Շատ պայծառ լույսից ցավում են աչքերը, շատ բարձր ձայնից` ականջները, շատ սուր հոտից կսկծում է քիթը: 
Սակայն թույլ ցավը նախազգուշական բարի ծառայություն է մատուցում: Խիստ տաք իրի դիպչելիս դուք ցավ եք զգում և հետ եք քաշում ձեռքը: Եթե ցավն առհասարակ չլիներ, դուք ժամանակին չէիք զգա սպառնացող փորձանքը և կարող էիք, օրինակ, ձմռանը ցրտահարել ձեռքերը կամ քիթը: 
Երբեմն ցավն անխուսափելի է: Երբեմն էլ վտանգավոր է դառնում ցավի բացակայությունը: Մի անգամ կլինիկա են բերել մի անսովոր հիվանդի, որը երբեք ցավ չէր զգացել: Նրա մարմինն ամբողջովին պատած էր այրվածքներով ու սպիներով: Նա կարող էր բռնել շիկացած թավան և այրվածքը նկատել միայն այն ժամանակ, երբ այրված ափի մեջ արդեն բշտիկներ էին լինում: Մերթ սուր դանակով, մերթ ասեղով նա շարունակ վնասում էր մատները: Ցավ չզգալու պատճառով նա անպաշտպան էր ոչ միայն հիվանդություններից, այլև արտաքին աշխարհի՝ օրգանիզմի համար ոչ բարենպաստ ազդեցություններից: 
Դժվար է ցավին դիմանալը, բայց եթե անհրաժեշտ է, մարդը պետք է քաջություն ու համբերություն ցուցաբերի: Սակայն, երբ ցավը խիստ սաստկանում է, ապա այն ոչ միայն տանջալից, այլև վտանգավոր է դառնում մարդու համար: Ցավի դեմ բժշկությունը պայքարում է ցավազրկող դեղամիջոցներով: 
Տարբեր երկրներում գործում են նաև հոսպիսներ, որոնց նպատակը հիվանդության պատճառով մահվան դատապարտվածների տառապանքների թեթևացումն ու ցավի մեղմացումն է հիվանդության վերջին շրջանում: