Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


1701 թ., Ուփսալա, 
Շվեդիա
1744 թ., Ուփսալա

Շվեդ ֆիզիկոս և աստղագետ Ցելսիուսն աշխարհում լայն տարածում գտած Ցելսիուսի ջերմաստիճանային ցուցնակի հեղինակն է: 
Անդերս Ցելսիուսն ավարտել է Ուփսալայի համալսարանը, 1730 թ-ից դարձել այդ համալսարանի պրոֆեսոր, միաժամանակ 1740 թ-ից եղել է Ուփսալայի աստղադիտարանի տնօրեն:
Նա Լոնդոնի թագավորական ընկերության և Բեռլինի գիտությունների ակադեմիայի անդամ էր:
Հիմնական աշխատանքները վերաբերում են ֆիզիկային, աստղագիտությանը, երկրաֆիզիկային: Ցելսիուսը մասնակցել է Երկրի հասարակածի չափման նպատակով կազմակերպված Լապլանդական արշավախմբի (1736–37 թթ-ին) աշխատանքներին: 
Առաջարկել է ջերմաստիճանային ցուցնակ (Ցելսիուսի ջերմաստիճանային ցուցնակ), որի վրա սառույցի հալման (0օC) և ջրի եռման (100օC) ջերմաստիճանների միջակայքը մթնոլորտային բնականոն ճնշման (760 մմ սնդիկի սյան) դեպքում բաժանված է 100 հավասար մասերի:
Ցելսիուսի ջերմաչափով առողջ մարդու մարմնի ջերմաստիճանը 36,6օC է: