Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


1857 թ., գ. Իժևսկոյե, Ռուսաստանի 
Ռյազանի նահանգ
1935 թ., ք. Կալուգա

Ռուս գիտնական Ցիոլկովսկին միջմոլորակային հաղորդակցության ժամանակակից տեսության հիմնադիրն է: Նա առաջինն է հիմնավորել միջմոլորակային թռիչքների համար հրթիռների օգտագործման հնարավորությունը:

Ցիոլկովսկին մանկական տարիքում գրեթե ամբողջովին կորցրել է լսողությունը և 14 տարեկանից զբաղվել է ինքնակրթությամբ: 1879 թ-ին էքստեռն քննություններ է հանձնել ուսուցչի կոչման համար և ողջ կյանքում դասավանդել ֆիզիկա ու մաթեմատիկա (1892 թ-ից՝ Կալուգայում):
Ցիոլկովսկու հիմնական աշխատանքները կապված են 4 մեծ հիմնախնդիրների՝ ամբողջամետաղե դիրիժաբլի, շրջահոսելի սավառնակի, օդաբարձիկով գնացքի, միջմոլորակային ճանապարհորդությունների համար նախատեսված հրթիռի ստեղծման հետ: Ցիոլկովսկին հետևողականորեն զբաղվել է ռեակտիվ սարքերի շարժման տեսությամբ և առաջարկել է հեռավոր գործողության ու միջմոլորակային ճանապարհորդությունների հրթիռների մի շարք սխեմաներ:
Ցիոլկովսկին առաջինն է ապացուցել մթնոլորտ չունեցող մոլորակի մակերևույթի վրա տիեզերական սարքի վայրէջքի հնարավորությունը: Նա մշակել է բազմաստիճան հրթիռի տեսությունը, առաջինը լուծել ձգողության անհամասեռ դաշտում հրթիռի շարժման խնդիրը և դիտարկել մթնոլորտի ազդեցությունը հրթիռի թռիչքի վրա, հաշվարկել է Երկրի օդային թաղանթի դիմադրության ուժերը հաղթահարելու համար վառելիքի անհրաժեշտ պաշարների չափը, տվել հրթիռների և հեղուկահրթիռային շարժիչների կառուցվածքների մի շարք կարևոր ճարտարագիտական լուծումներ:
Ցիոլկովսկու աշխատությունները մեծապես նպաստել են Խորհրդային Միությունում և այլ երկրներում հրթիռային ու տիեզերական տեխնիկայի զարգացմանը: 
Ռուսաստանի գիտությունների ակադեմիայում սահմանված է Կ. Ցիոլկովսկու անվան ոսկե մեդալ: Կալուգայում և Մոսկվայում կանգնեցվել են գիտնականի հուշարձանները, Կալուգայում բացվել է նաև տուն-թանգարան: Նրա անունով է կոչվում Լուսնի խառնարաններից մեկը: