Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Եռատերև (ցիտրուսների պատվաստակալ)
Նարնջի ճյուղը՝ ծաղիկներով, պտուղները և պտղի կտրվածքը
Մանդարինի ճյուղը` ծաղիկներով, և պտուղները
Կիտրոնի ճյուղը` ծաղիկներով, պտուղները և պտղի կտրվածքը
Թուրինջի ճյուղը՝ ծաղիկներով, պտուղները և պտղի կտրվածքը:
Ցիտրուսային մշակաբույսերը (ցիտրուսներ) սատապազգիների ընտանիքի ցիտրուս ցեղի արևադարձային և մերձարևադարձային բույսեր են: Ցեղն ընդգրկում է մոտ 20 տեսակ: Մշակում են վիտամիններով (հատկապես՝ C) հարուստ պտուղների համար: Վայրի տեսակներ չեն հանդիպում: 
Ցիտրուսները մշտադալար ծառեր են՝ մուգ կանաչ կաշեկերպ տերևներով ու սպիտակ ծաղիկներով: Բույսի բոլոր օրգանները պարունակում են եթերայուղեր: Առավել տարածված են նարինջը, մանդարինը, կիտրոնը և թուրինջը (գրեյպֆրուտ):
Նարինջն աշխարհում ամենատարածված ցիտրուսային մշակաբույսն է: Ծառի բարձրությունը 7–9 մ է, սակայն բերքավահաքը դյուրինացնելու նպատակով ստեղծվել են կարճահասակ սորտեր: Պտուղը գնդաձև է՝ նարնջագույն կեղևով: Ենթադրվում է, որ նարինջ սկսել են մշակել մոտ 4 հզ. տարի առաջ Հարավարևելյան Ասիայում: XV դարում Եվրոպա են տարել պորտուգալացիները: Ստացվել է մոտ 300 սորտ. ամենաարժեքավորն արնակարմիր, քաղցր պտղամսով արքայանարինջն է: Հայտնի են նարնջի ու կիտրոնի (կիտրոնանարինջ) և նարնջի ու մանդարինի (տանգոր) հիբրիդները: 
Նարինջ անվանումը հայերենը փոխառել է հնդկերենից՝ պարսկերենի միջոցով. նշանակում է պղնձագույն: Այդ նույն անվանումն արաբերենից «նարանժի» ձևով փոխանցվել է ֆրանսերենին, ապա վերածվել օրանժի: 
Մանդարինի հայրենիքը Չինաստանն է կամ Ճապոնիան, որտեղից Եվրոպա է տարվել XX դարում, ապա արագորեն տարածվել է միջերկրածովյան երկրներում: Ծառի բարձրությունը 2–3 մ է: Տերևները խոշոր են, օվալաձև, երբեմն՝ ծալքավոր, վերևի երեսը՝ մուգ կանաչ, թույլ զարգացած տերևակիցներով: Ծաղիկները երկսեռ են: Պտուղները կլորավուն են, թեթևակի տափակ: Կեղևը կաշենման է, հաստ, բաց նարնջագույն, հեշտությամբ անջատվում է պտղամսից, կազմված է առանձին  բաժնյակներից` պատված նուրբ, սպիտակ ու թելանման հավելվածներով: Պտղամիսը հյութալի է, քաղցր, թթվաշ, հաճելի համով և բույրով: Պարունակում է շաքարներ, կիտրոնաթթու, պեկտինային, հանքային նյութեր, վիտամիններ: Պտուղներն օգտագործում են թարմ և վերամշակված (հյութեր, մուրաբաներ):
Ապրում է 30–40 տարի: Բերք է տալիս տնկումից 3–4 տարի հետո: Բազմանում է աչքապատվաստով և կտրոններով: Որպես պատվաստակալ օգտագործվում է եռատերև կիտրոնը:
Ներկայումս մանդարինի խոշոր տնկարկներ կան Ճապոնիայում, Հարավային Ամերիկայի և Հարավային Եվրոպայի երկրներում, Սև ծովի առափնյա շրջաններում և այլուր: Արտադրության ծավալով գրավում է 2-րդ տեղը՝ նարնջից հետո: 
Կիտրոնի ծառի բարձրությունը հասնում է, մինչև 5 մ-ի: Դալար փշերով պատված սաղարթը լայն բրգաձև կամ օվալաձև է: Տերևները բաց կանաչավուն են, ձվաձև կամ էլիպսաձև, եզրերը՝ մանրատամնավոր, ունեն յուրահատուկ հոտ: Ծաղիկները երկսեռ են, մեկական կամ զույգերով, բուրավետ: Պտուղը բազմաբուն հատապտուղ է, օվալաձև կամ ձվաձև, մաշկը դեղին է, հարթ կամ թեթևակի խորդուբորդ: Պտղամիսը մանր հատիկավոր է՝ կազմված 8–10 բաժնյակներից: Պտուղները պարունակում են թթուներ (կիտրոնաթթու), շաքարներ, վիտամիններ: Հայրենիքը Հնդկաստանն է: II դարից սկսած` մշակել են Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում, այնուհետև՝ Ճապոնիայում և Իտալիայում: Ներկայումս լայնորեն տարածված է երկրագնդի մերձարևադարձային բոլոր շրջաններում:
Թուրինջը ստացվել է նարնջի և պամպելմուսի խաչասերումից՝ հարյուրամյակներ առաջ Վեստ Ինդիայում:
Փշոտ ծառ է, բարձրությունը՝ 6–7 (երբեմն՝ 15) մ: Պտուղները գնդաձև են, թեթևակի տափակ` մինչև 1 սմ հաստությամբ դեղին կամ դեղնականաչավուն կեղևով: Պտղամիսը թեթևակի դառնահամ է, գորշադեղնավուն կամ վարդագույն: Մյուս ցիտրուսների համեմատ` պտուղներն ավելի խոշոր են (զանգվածը կարող է հասնել մինչև 6 կգ-ի): Ապրում է 80 տարի, պտղաբերում է 3–4 տարեկանից: Մշակվում է հիմնականում ԱՄՆ-ում, սակայն վերջին ժամանակներս տարածվել է նաև այլ երկրներում, հատկապես՝ Ճապոնիայում և Հնդկաստանում: 
  • Նարնջի ֆրանսերեն «օրանժ»  անվանումից է առաջացել «օրանժերեա» (ջերմատուն) հասկացությունը, որովհետև սկզբնական շրջանում ջերմատներում աճեցրել են միայն նարինջ: Իսկ նրա «ապելսին» անվանումն առաջացել է գերմաներեն «ապֆել»՝ խնձոր, ու «սինա»՝ Չինաստան, բառերից և նշանակում է չինական խնձոր: