Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Փայտոջիլ 
(անկողնու մլուկ)
Փայտոջիլները կիսակարծրաթևների կարգի արյունածուծ միջատներ են: Մարմինը տափակ է, երկարությունը՝ 4,9–6,4 մմ, էգերինը՝ 4,8–8,4 մմ: Հասուն փայտոջիլների գունավորումը դարչնակարմիր է, թրթուրներինը՝ դժգույն դեղին: Բերանային ապարատը ծծող-ծակող տիպի է: Սուր, տհաճ հոտով արտազատուկ արտադրող գեղձերը բացվում են 3-րդ զույգ ոտքերի հետևում:
Հայտնի են 2–2,5 հզ. մակաբույծ, գիշատիչ և բուսակեր տեսակներ:
ՀՀ-ում, որպես արտաքին մակաբույծ, հանդիպում է անկողնու փայտոջիլը կամ անկողնու մլուկը: Փայտոջիլներն ապրում են հիմնականում բնակարաններում, փայտե կահույքի մեջ, հավանոցներում, ճագարանոցներում, կրծողների բներում և այլուր: 
Սնվում են գիշերը` միայն արյունով. յուրաքանչյուր անգամ 1 անհատը ծծում է 7 մգ արյուն, ինչը տևում է մինչև 15 րոպե: Սնվում են 24–48 ժամը մեկ: Առանց սնվելու կարող են ապրել մինչև 1,5 տարի:
Զարգանում են ոչ լրիվ կերպարանափոխությամբ: Էգն օրական դնում է մինչև 12, իսկ կյանքի ընթացքում՝ մինչև 500 ձու: Բարենպաստ ջերմաստիճանի դեպքում 21–22 օրում ձվից դուրս է գալիս թրթուրը:
Փայտոջիլները մեծ վնաս են հասցնում անասնապահությանը, հատկապես` թռչնաբուծությանը: Պայքարի հիմնական միջոցը անասնաշենքերի, թռչնանոցների միջատազերծումն է՝ քլորոֆոսի, կարբոֆոսի և այլ լուծույթներով:
Բնակարաններում փայտոջիլների դեմ պայքարի միջոցառումներն են բնակարանի պարբերաբար նորոգումները (անցքերը փակելը՝ միջատասպան նյութ ավելացրած սոսնձով  պաստառներ փակցնելով), փայտե կահույքի վրա փայտոջիլների և դրանց ձվերի կուտակումների տեղերում եռջուր լցնելը, փոշեկուլով փափուկ կահույքի մաքրելը և այլն: