Այբուբեն
" and9999999999ԸՉ
"/*--9999999999ԹՊ
"/*--9999999999ԺՋ
-09999999999ԻՌ
-09999999999ԼՍ
/*--*9999999999ԽՎ
/*--*9999999999ԾՏ
099999conveԿՐ
099999s3ՀՑ
099999s3ՁՈւ
099999ԱՂՓ
099999ԲՃՔ
and 199999ԳՄՕ
and 199999ԴՅՖ
and(9999 99999ԵՆ
and(9999/99999ԶՇ
" and9999999999ԷՈ
Արագ Որոնում


Կանաչ փայտփոր
Խայտաբղետ փայտփոր
Հայտնի է փայտփորների 209 տեսակ: ՀՀ անտառներում բնակվում է 7 տեսակ՝ կանաչ, խայտաբղետ, սև, միջին, սիրիական, սպիտակամեջք փայտփորները և վիզգցուկը (վերջին 4-ի կենսակերպն ուսումնասիրված է մասնակի): 
Ծառերի փչակներում ապրող անտառային թռչուններ են: Մարմնի երկարությունը 8–50 սմ է: Պոչի կոշտ փետուրները հենարան են ծառայում ծառի ուղղահայաց ճյուղերով մագըլցելիս: Հզոր, սրածայր կտուցը և վզի մկանները հնարավորություն են տալիս փորել ծառերի կեղևն ու բնափայտը՝ սնունդ 
փնտրելիս կամ բույն կառուցելիս: Երկար, որդանման լեզուն փայտփորն օգտագործում է կեղևի տակ կամ բնափայտում միջատներ (վնասատու բզեզների ձվեր, թրթուրներ ու հարսնյակներ) որսալու համար միջատը կա՜մ կպչում է լեզվին, կա՜մ ծակվում լեզվի սուր ծայրով: 
Եթե անտառում լսվում է փայտփորի թխկթխկոցը, նշանակում է վնասատու
Սպիտակամեջք փայտփոր
կենդանիները ոչնչանում են, իսկ ծառը շարունակում է ապրել: Եթե նույնիսկ այդ ծառն արդեն չորացել է, վնասատու միջատները չեն տարածվի առողջ ծառերի վրա: Զուր չէ, որ փայտփորին անվանում են անտառային սանիտար: 
Փայտփորները դնում են 3–7 ձու: Ձագերը ձվից դուրս են գալիս փակ աչքերով և մերկ: 
Սև փայտփորը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում: