Այբուբեն
" and9999999999ԸՉ
"/*--9999999999ԹՊ
"/*--9999999999ԺՋ
-09999999999ԻՌ
-09999999999ԼՍ
/*--*9999999999ԽՎ
/*--*9999999999ԾՏ
099999conveԿՐ
099999s3ՀՑ
099999s3ՁՈւ
099999ԱՂՓ
099999ԲՃՔ
and 199999ԳՄՕ
and 199999ԴՅՖ
and(9999 99999ԵՆ
and(9999/99999ԶՇ
" and9999999999ԷՈ
Արագ Որոնում


Նեղատերև փշատենի
Փշատենին փշատազգիների ընտանիքի մշտադալար կամ տերևաթափ ծառ կամ թուփ է: Հայտնի է 50 տեսակ՝ տարածված Ասիայում, Հարավային Եվրոպայում, Հյուսիսային Ամերիկայում և Ավստրալիայում: ՀՀ-ում հանդիպում է 2 տեսակ՝ արևելյան և նեղատերև: Տարածված է Արմավիրի, Արարատի, Վայոց ձորի, Սյունիքի և այլ մարզերում: Աճում է ստորին լեռնային գոտուց մինչև միջին լեռնայինը՝ գետերի և առուների ափերին, խոնավ վայրերում, տարբեր տիպի հողերում և այլուր:
Ծառի բարձրությունը 5–10 մ է: Բունը, բազմամյա ճյուղերը մուգ շագանակագույն են, միամյա ճյուղերը՝ կարմրաշագանակագույն, աճող շիվերը և բողբոջները՝ մոխրագույն, ընձյուղները՝ սպիտակ-արծաթափայլ: Տերևները մանր են, գծաձև, նշտարաձև, էլիպսաձև կամ նեղ ձվաձև, արծաթափայլ: Ծաղիկները երկսեռ են կամ միասեռ, արտաքինից՝ արծաթավուն, ներսից՝ դեղնանարնջագույն, հոտավետ: Ծաղկում է մայիս–հունիսին: Պտուղը կորիզապտուղ է, մանր (5–10 գ), երկարավուն, գլանաձև, մաշկը՝ բարակ, թղթանման, փայլուն, դարչնագույն, շագանակագույն կամ վառ կարմիր: Պտղամիսն սպիտակադեղնավուն է, չոր, փշրվող, ալրանման, քաղցր, հաճելի համով: Պտուղները պարունակում են շաքարներ, սպիտակուցներ, վիտամիններ, աղաղանյութեր, օրգանական թթուներ: Ունեն սննդարար և բուժիչ նշանակություն. ժողովրդական բժշկության մեջ օգտագործվում է ստամոքսաղիքային հիվանդությունների ժամանակ: Ծաղիկներից ստացվող յուղն օգտագործվում է օծանելիքի արտադրության մեջ: Հողի նկատմամբ պահանջկոտ չէ: Չորա-, աղա -, ցրտադիմացկուն է: Երկարակյաց է, ապրում է 50–60 տարի: Բազմանում է կտրոններով: Գեղազարդիչ է և մեղրատու: 
Փշատենու 2 տեսակն էլ գրանցված են ՀՀ Կարմիր գրքում:
Տարածված սորտերից են ունաբը, մատնափշատը, հեղտուկ փշատը: