Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Քաղցը սննդի նկատմամբ օրգանիզմի ֆիզիոլոգիական պահանջն է և բնորոշ է բոլոր կենդանիներին ու մարդուն: Փորձառական եղանակով հաստատվել է քաղցի և հագեցածության կենտրոնների առկայությունը կենտրոնական նյարդային համակարգում: Էլեկտրական հոսանքով քաղցի կենտրոնի գրգռումը, օրինակ, կուշտ կենդանիներին ստիպում է կեր որոնել և ուտել, իսկ հագեցածության կենտրոնի գրգռման դեպքում քաղցած կենդանիները դադարում են կեր ընդունել:
Քաղցի զգացումը կարող է դրսևորվել այրոցի, ճնշման, նույնիսկ սրտագդալի շրջանում ցավի (քաղցի ցավ) զգացումով, երբեմն` սրտխառնոցով, գլխապտույտով, գլխացավերով: Քաղցած ժամանակ մեծանում է ստամոքսի և աղիների մկանների լարվածությունը (տոնուս), առաջանում է քաղցի գալարակծկանք, արյան մեջ սննդանյութերի պարունակությունը նվազում է («քաղցած արյուն»): Քաղցի զգացման բավարարումը տեղի է ունենում, երբ ընդունած սնունդը ներգործում է մարսողական համակարգի առաջնային բաժնի վրա և գրգռում նյարդային վերջույթները, որոնք դրդման ազդանշանները հաղորդում են հագեցածության կենտրոն: Սննդի ընդունումից 1,5–2 ժամ անց սննդանյութերը ներծծվում են, և տեղի է ունենում իրական հագեցածություն. արյունը դադարում է «քաղցած» լինելուց և արդեն պարունակում է օրգանիզմի բնականոն կենսագործունեության համար անհրաժեշտ սննդանյութերի բավարար քանակ:
Քաղցի վիճակի կարգավորման և հետագա հագեցածության համար կարևոր նշանակություն ունեն օրգանիզմի սննդանյութերի պահեստները (դեպոներ), որոնք հարմարվողական մեխանիզմներով մարդուն ու կենդանիներին պաշտպանում են հյուծումից և ստիպում սնունդ որոնել սեփական պահեստների դատարկվելուց շատ առաջ: Քաղցի և հագեցածության փոխհարաբերության խանգարումները կարող են հանգեցնել ճարպակալման կամ հյուծման, որոնք կարելի է կանխել սննդի կանոնավոր ընդունմամբ և ժամանակին կազմակերպված հանգստով: Ախորժակի խանգարումների (օրինակ՝ բացակայության) դեպքերում պետք է դիմել բժշկի:
Քաղցածությունը կամ սովը, որպես ֆիզիոլոգիական երևույթ, բնության մեջ հաճախ հանդիպում է որոշ կենդանիների (արջ, գետնասկյուռ, ոզնի և այլն) ձմեռային քնի ընթացքում, նաև ցրտի հետևանքով քնափության դեպքում (գորտեր, ձկներ, միջատներ): Դա կապված է օրգանիզմի նյութափոխանակության կտրուկ նվազման հետ, ինչը կենդանիներին հնարավորություն է տալիս տարվա անբարենպաստ շրջաններում երկար ժամանակ կյանքը պահպանել էներգիայի չնչին ծախսի պայմաններում:
Այսօր մեծ խնդիր է սովի հիմնահարցը. աշխարհի բնակչության 13 %-ը մշտական թերսնվածության մեջ է, տարեկան 8–10 մլն մարդ մահանում է սովից:
Ախտաբանական քաղցածությունն առաջանում է սննդի բացակայության, անբավարարության կամ անլիարժեքության դեպքերում: Երբեմն քաղցածությունն առաջանում է բնական աղետների, պատերազմների ժամանակ (սով) և այլն: Հատկապես աղետալի են քաղցածության հետևանքները երեխաների համար.  նման դեպքերում դանդաղում է նրանց ֆիզիկական և մտավոր զարգացումը:
Քաղցածությունը լինում է լրիվ (երբ օրգանիզմը սնունդ չի ստանում), բացարձակ (առանց սննդի ու ջրի) և ոչ լրիվ (թերսնում), այսինքն՝ անլիարժեք կամ միատեսակ սնուցում:
Լրիվ և բացարձակ քաղցածության դեպքերում օրգանիզմի կենսունակությունը պահպանվում է եղած պաշարների (հիմնականում՝ ճարպի), այնուհետև՝ օրգանիզմի մյուս հյուսվածքների ծախսման հաշվին: Էներգիա ստեղծելու հատկությունն աստիճանաբար նվազում է մարմնի քաշի անկմանը զուգընթաց, իսկ ընդհանուր նյութափոխանակության վիճակը մնում է բնականոնի սահմաններում: Այդ պատճառով քաղցածության ժամանակ նյութափոխանակությունը խթանող գործոնները (ֆիզիկական աշխատանք, շրջապատի ջերմաստիճանի նվազում, օրգանիզմի գերտաքացում, տարբեր հիվանդություններ) մեծացնում են սննդանյութերի կորուստը և արագացնում օրգանիզմի մահը:
Լրիվ քաղցածության հանդեպ տարբեր տեսակի կենդանիների դիմացկունությունը տարբեր է: Օրինակ՝ մանր թռչունները կարող են դիմանալ 2 օր, հավերը՝ 14–20 օր, շները՝ 40–60 օր, ձիերը՝ մինչև 80 օր, հասուն մարդիկ՝ 65–70 օր: 
Աճող երիտասարդ օրգանիզմները մահանում են շատ ավելի շուտ, քան հասունը և ծերը: Դա կապված է ծեր օրգանիզմում նյութափոխանակության ավելի ցածր մակարդակի հետ: Կանայք ավելի հեշտ են դիմանում քաղցին, քան տղամարդիկ:
Ոչ լրիվ քաղցածության՝ սննդի անբավարար ընդունման դեպքում օրգանիզմը կարող է ավելի երկար գոյատևել: Պարզվել է, որ քաղցածությունը կարելի է օգտագործել նաև բուժիչ նպատակներով: Ռուս գիտնական Ա. Բակուլևը քաղցաբուժությունն օգտագործել է ենթաստամոքսային գեղձի և լեղուղիների սուր բորբոքումների, խոցային հիվանդությունների, ճարպակալման բուժման համար: Քաղցաբուժության ժամանակ կիրառվում է նաև սահմանափակող սննդակարգ (դիետա), բեռնաթափող օրաբաժին: Քաղցաբուժության ընթացակարգի ավարտից հետո պետք է օգտագործել կաթնային, բուսական, վիտամիններով և հանքային նյութերով հարուստ սնունդ՝ բժշկի նշանակմամբ: