Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Քսերոֆիտները (չորաբույսեր) չոր պայմաններում ապրելուն հարմարված բույսեր են, որոնք կարող են դիմանալ գերտաքացմանը և ջրազրկմանը: Դրանք հիմնականում տափաստանային, անապատային և կիսաանապատային բույսեր են: Քսերոֆիտները բաժանվում են մի շարք էկոլոգիական խմբերի: 
Սուկուլենտներն ունեն ջուրն ամբարող հյուսվածքներ, արմատային համակարգը մակերեսային է, հորիզոնական, տերևային մակերեսը վերածվում է փշերի կամ թեփուկների: Ջերմադիմացկուն են: ՀՀ-ում տարածված են մատիտեղանման գեղածնկիկը, օրոճը, օշանը և այլն, ջերմատներում՝ հալվեն, ագավան:
Հեմիքսերոֆիտներն ունեն խորը թափանցող հզոր արմատներ, չեն դիմանում ջրի պակասին և ուժեղ շոգին: Ինտենսիվ գոլորշիացման շնորհիվ կանխվում է հյուսվածքների գերտաքացումը: ՀՀ-ում հայտնի են սիբեխը, կարմրանը, ուղտափուշը և այլն: 
Էվքսերոֆիտների կամ իսկական քսերոֆիտների արմատները խորը չեն, աճում են խոնավության մշտական կամ սեզոնային պակասի պայմաններում: Կարող են հարմարվել չորային կլիմայում ապրելուն և բազմանալուն: ՀՀ-ում աճում են փետրախոտը, օշինդրը, լերդախոտը, բորակաթուփը, աղուտ և գիպսոտ տարածքներում՝ կալիախոտը, աղապատուկը, ցմախը և այլն: 
Պոյկիլոքսերոֆիտներն իրենց ջրային հաշվեկշիռը չեն կանոնավորում: Կարող են դիմանալ ամենախիստ չորային պայմաններին: Խիստ ջրազրկման պայմաններում ընկնում են կենսադադարի (անաբիոզ) մեջ: Բարենպաստ պայմաններում վերականգնում են իրենց բնականոն կենսագործունեությունը: 
ՀՀ-ում քսերոֆիտներից տարածված են քարաքոսերը, կիսաանապատային կապտականաչ ջրիմուռները և այլն: