Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Պետական կարգը՝  
միապետություն
Տարածքը՝ 
17,818 հզ.կմ2
Բնակչությունը՝ 
2,3 մլն
Մայրաքաղաքը՝ 
Էլ Քուվեյթ
Պետական լեզուն՝ 
արաբերեն
Ազգային դրամը՝ 
քուվեյթյան դինար
Տեսարան մայրաքաղաք Էլ Քուվեյթից
Քուվեյթը պետություն է Մերձավոր Արևելքում` Արաբական թերակղզու վրա: Նրան են պատկանում նաև Պարսից ծոցի մի քանի կղզիներ՝ Բուբիյան, Ֆայլական, Վարբան, Կուբբարը, Կարուն, Ումմ էլ Մարադիմը և այլն: Արևելքից ափերը ողողում են Պարսից ծոցի ջրերը:
Տարածքի հիմնական մասն անապատներ են, լանդշաֆտը հարթավայրային է, տեղ-տեղ՝ բլրավոր, ամենաբարձր կետը (290 մ) գտնվում է երկրի ծայր արևելքում: Ընդերքը հարուստ է նավթով (աշխարհում առաջին տեղերից է), գազով: 
Կլիման չոր է, արևադարձային: Ջերմաստիճանն ամռանը բարձրանում է մինչև 40օC:
Քուվեյթը VII դարից մտել է Արաբական խալիֆության, XVI դարից՝ Օսմանյան կայսրության կազմի մեջ:
XIX դարում այն դարձել է կռվախնձոր անգլիացիների և Օսմանյան կայսրության միջև: 1897 թ-ին այնտեղ տեղաբաշխվել է բրիտանական ռազմածովային հենակետ: 1899 թ-ին անցել է Մեծ Բրիտանիայի խնամակալության տակ:
1927 թ-ին վերջնականապես որոշվել են Քուվեյթի պետական սահմանները, որոնք մինչև օրս պահպանվում են: Քուվեյթն անկախություն է ձեռք բերել 1961 թ-ի հունիսի 19-ին:
1990 թ-ին Իրաքի զորքերը ներխուժել են Քուվեյթ՝ նրա նավթային պաշարները զավթելու նպատակով, ինչը, սակայն, առաջ է բերել համաշխարհային խոշոր նավթօգտագործողների զայրույթը. ԱՄՆ-ը, միջազգային կոալիցիա կազմելով, Քուվեյթում սկսել է ռազմական գործողություններ և 1991թ-ին Իրաքին դուրս մղել այնտեղից: 
Քուվեյթի տնտեսությունը հիմնված է զուտ նավթարդյունահանության վրա. այն նավթ արտահանող գլխավոր երկրներից է:
Քուվեյթի հիմնական բնակիչները քուվեյթցի արաբներն են  (45%): Կան նաև հարևան արաբական երկրներից եկածներ, բեդվիններ, եվրոպացիներ, հայեր և այլք: Գլխավոր քաղաքներն են Էլ Քուվեյթը և Մենա Էլ Ահմադին:
Բնակչության 88 %-ը քաղաքաբնակ է, ապրում է ժամանակակից շենքերում, շուրջ 20 հզ. մարդ քոչվոր է:

Հայերը Քուվեյթում
Հայերը Քուվեյթում հաստատվել են 1950-ական թվականներից՝ այստեղ գալով Իրաքից, Իրանից, Լիբանանից, Սիրիայից, Պաղեստինից ու Հորդանանից: Համայնքը ձևավորվել է 1954թ-ից, երբ հայերի թիվն անցել է 1000-ը, ստեղծվել է առաջին համայնքային կառույցը՝ Ազգային վարչությունը:
1956 թ-ից համայնքն անցել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության հովանու ներքո և 1961 թ-ից ունի մնայուն հոգևոր հովիվ: 1963 թ-ին կառուցվել է եկեղեցի-հանդիսասրահ: 1982 թ-ին Էնտուզ Էլ Քուվեյթում ստեղծվել է Քուվեյթի և Արաբական ծոցի երկրների թեմ:
1958 թ-ից գործում է հայկական կիրակնօրյա դպրոց, 1961 թ-ից՝ Հայ ազգային վարժարանը, որն ստացել է միջնակարգ դպրոցի կարգավիճակ: Մինչև Ծոցի պատերազմը (1991 թ.) համայնքը շարունակաբար ստվարացել է՝ հասնելով մինչև 10-12 հզ-ի: Գործել են ֆուտբոլի խումբ, «Սեպումյան» թատերախումբը, երկսեռ երգչախմբեր և այլն: Պատերազմի պատճառով հայերը զանգվածաբար հեռացել են Քուվեյթից:
Ներկայումս Քուվեյթում հայերի թիվը հասնում է 5 հզ-ի, որոնց գերակշիռ մասն ապրում է մայրաքաղաքում: Առավելապես արհեստավորներ են ու մանր առևտրականներ, կան նաև պետական ծառայողներ ու մտավորականներ:
Գործում են Սուրբ Վարդանանց հայկական եկեղեցին, վարժարան՝ նախակրթական, միջնակարգ և երկրորդական բաժիններով: