Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Մայնի Ֆրանկֆուրտի միջազգային օդանավակայանը
Երևանի «Զվարթնոց» օդանավակայանը
Օդանավակայանի հիմնական մասը հսկայական թռիչքադաշտն է, որտեղից մեկնարկում և որտեղ վայրէջք են կատարում ինքնաթիռները: Սովորաբար օդանավակայանները կառուցում են քաղաքներից բավականաչափ հեռու, որպեսզի ինքնաթիռների աղմուկը չխանգարի քաղաքի բնականոն կյանքը, և չզբաղեցվեն քաղաքների կենսականորեն անհրաժեշտ տարածքները: Միջազգային օդանավակայաններն աշխատում են օր ու գիշեր՝ սպասարկելով ինքնաթիռները և ժամանող ու մեկնող ուղևորներին: Աշխարհի խոշորագույն օդանավակայաններով յուրաքանչյուր շաբաթվա ընթացքում անցնում են ավելի քան կես միլիոն ուղևորներ: Օդանավակայանների մեծ մասում ստեղծված են իրենց ուղերթին սպասող ուղևորների սպասարկման, գնումների, բանկի ծառայություններից օգտվելու, սնվելու և այլ հնարավորություններ: Շատերը հանդերձված են վիթխարի փոխակրիչներով, որոնք ուղևորներին փոխադրում են մի շենքից մյուսը կամ անցագրային կետ, որտեղից նրանք ուղևորվում են դեպի ինքնաթիռ:
Բետոնից, ապակուց ու մետաղից կառուցված շենքն օդանավակայանի կայարանաշենքն է: Աշտարակը հրամաններ արձակելու գլխավոր վայրն է՝ կարգավարական կետը, որտեղից կարգավարը (դիսպետչեր) ռադիոյով կապ է հաստատում օդանավերի հետ, ցուցումներ տալիս, թե որ թռիչքուղում վայրէջք կատարեն կամ երբ սկսեն թռիչքը, հաղորդում է եղանակի տեսությունը: Ռադիոտեղորոշիչի էկրանների վրա կարգավարը շրջապատի օդային տարածությունը տեսնում է մի քանի կիլոմետր շառավղով: Դա նրան օգնում է ղեկավարելու ինքնաթիռի վայրէջքը, եթե օդաչուներին խանգարում է խիտ մառախուղը կամ ամպամածությունը: Թռիչքադաշտում գտնվող մի շարք խայտաբղետ տնակները նույնպես ռադիոկայաններ են, որոնց ուղարկած ազդանշանների օգնությամբ օդաչուները գտնում են դեպի օդանավակայան տանող երթուղին: 
Կայարանաշենքի առջևի բետոնածածկ ընդարձակ հրապարակում կանգնած են ինքնաթիռները, որոնցից մի քանիսի կողքին հռնդում են վառելիքով բեռնավորված վիթխարի ավտոցիստեռններ: Դրանք ինքնաթիռը լիցքավորում են վառելիքով: Այլ ինքնաթիռների մոտ կանգնած են բեռնատար ավտոմեքենաներ ու փոխակրիչներ, որոնց ժապավենով դեպի ինքնաթիռ են սողում բեռները: Ուղևորներն ինքնաթիռին մոտենում են ավտոբուսներով կամ անմիջապես՝ կայարանաշենքի հատուկ ելքերով: 
Միջազգային օդանավակայաններում աշխատում են հազարավոր բանվորներ, որոնք զբաղված են շենքերը և շրջակայքը մաքրելով, ինքնաթիռները վառելանյութով լիցքավորելով և տեխնիկապես սպասարկելով, բեռներն ու ուղեբեռները բեռնաթափելով ու բարձելով, ինչպես նաև թռիչքի մեկնող ուղևորների համար ուտելիք և անհրաժեշտ պարագաներ պատրաստելով: Օդանավակայանի այլ ծառայողներ ուղևորներին սպասարկում են մինչև թռիչքը: 
Օդանավակայանում գործում են հատուկ ծառայություններ՝ կարգավարական կետը, ներգաղթի և անձնագրային հսկողությունը, մաքսատունը, բժշկական սպասարկումը: Անվտանգության ծառայությունը զննում է ուղևորներին, ստուգում է ուղեբեռները կամ ռենտգենանկարահանում է դրանք՝ թաքցված պայթուցիկ նյութեր, զենք կամ թմրանյութեր հայտնաբերելու նպատակով:
ՀՀ-ում գործում են «Զվարթնոց», «Էրեբունի», Գյումրիի և այլ օդանավակայաններ:  
Ռեկորդակիր 
օդանավակայաններ
  • Աշխարհում ամենախոշորը Սաուդյան Արաբիայում գտնվող «Քինգ Հալիդ» միջազգային օդանավակայանն է, որն զբաղեցնում է 225 կմ2 տարածք: 
  • Ամենամեծ թողունակությունն ունի  ԱՄՆ-ի «Չիկագո» միջազգային օդանավակայանը, որն ամեն տարի  սպասարկում է ավելի քան 67 մլն ուղևորի: 
  • Տարածքների պակասության պատճառով Հոնկոնգի միջազգային օդանավակայանն ստիպված կառուցել են ծովից նվաճված հողատարածքի վրա: