Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


1787 թ., Էռլանգեն, 
Գերմանիա
1854 թ., Մյունխեն, 
Գերմանիա

Գերմանացի ֆիզիկոս Գեորգ Օհմը հայտնագործել է էլեկտրական շղթայի հիմնական օրենքը (Օհմի օրենք): 
Գեորգ Օհմը 1811 թ-ին ավարտել է Էռլանգենի համալսարանը և մաթեմատիկա ու ֆիզիկա է դասավանդել տարբեր գիմնազիաներում: 1833թ-ից նա եղել է Նյուրնբերգի բարձրագույն պոլիտեխնիկական դպրոցի պրոֆեսոր, 1839 թ-ից՝ ռեկտոր, 1849–52 թթ-ին՝ Մյունխենի համալսարանի պրոֆեսոր: 1842թ-ին Օհմն ընտրվել է Լոնդոնի թագավորական ընկերության անդամ:
Օհմն առաջինն է կատարել հոսանքի աղբյուրի էլեկտրաշարժ ուժի չափումները: Նա բացահայտել է մի օրենք (Օհմի օրենքը), որը կապ է հաստատում հոսանքի ուժի, լարման և դիմադրության միջև, տվել է նաև այդ օրենքի տեսական հիմնավորումը: Ներմուծել է էլեկտրաշարժ ուժ, լարման անկում և հաղորդականություն հասկացությունները:
Առաջարկել է ձայնի բարդ կազմության գաղափարը և ցույց տվել, որ պարզագույն լսողական զգացողություն են առաջացնում միայն ներդաշնակ տատանումները, որոնք ականջն առանձնացնում է բարդ հնչյուններից (Օհմի ձայնագիտական օրենք):
Միավորների միջազգային համակարգում Օհմ (Օ) է կոչվում էլեկտրական դիմադրության միավորը: 
1 Օ (Օհմ)-ը էլեկտրական շղթայի այն տեղամասի դիմադրությունն է, որի ծայրին, 1 Ա հոսանքի ուժի դեպքում, առաջանում է 1 Վ լարում:
   1Օ=1Վ/Ա