Այբուբեն
and 9999 99999ԷՉ
and(9999/99999ԸՊ
and(9999999999ԹՋ
" and9999999999ԺՌ
" and9999999999ԻՍ
"/*--9999999999ԼՎ
"/*--9999999999ԽՏ
-09999999999ԾՐ
-09999999999ԿՑ
/*--*99999conveՀՈւ
/*--*99999s3ՁՓ
099999s3ՂՔ
099999ԱՃՕ
099999ԲՄՖ
099999ԳՅ
099999ԴՆ
199999ԵՇ
and 199999ԶՈ
Արագ Որոնում


Օշինդրը (բարձվենյակ, բարձմենակ, ափսինդ, յավշան) աստղածաղկազգիների ընտանիքի միամյա, երկամյա և բազմամյա խոտաբույս կամ կիսաթուփ է: Հայտնի է օշինդրի մոտ 300 տեսակ՝ տարածված Եվրոպայի, Ասիայի բարեխառն գոտում, Հյուսիսային Ամերիկայում և Աֆրիկայում:  ՀՀ-ում աճում է 16 տեսակ՝ սովորական, բուժիչ, բուրավետ, Տուրնըֆորի, ալեհեր, դառը և այլն, ու բնաշխարհիկներ՝ հայկական, արաքսյան, Շովիցի և այլն: Տարածված է բոլոր մարզերում՝ անապատայինից մինչև ենթալպյան գոտի: Աճում է չոր մարգագետիններում, ավազուտներում, այգիներում, բանջարանոցներում, բնակավայրերի մոտ, աղբոտում ցանքերը: Մշակության մեջ տարածված է թարխունը, օգտագործվում է որպես համեմունքային բույս (թարմ և չորացրած):
Օշինդրի ցողունը ճյուղավորվող է, կանգուն կամ վեր բարձրացող, բարձրությունը՝ 20–150 սմ, թեթևակի թավոտ, ստորին մասում՝ փայտացած: Տերևները կրկնակի, եռակի փետրաբաժան են, արծաթավուն: Ցողունի վերին մասի տերևները մանր են, հերթադիր, կանաչավուն, արմատամերձերը՝ ավելի խոշոր, մոխրագույն: Ծաղկաբույլը ողկուզանման է կամ հուրանանման, ծաղիկները՝ երկսեռ, մանր, դեղնավուն կամ կարմրավուն՝ փոքրիկ զամբյուղներում: Ծաղկում է հունիս-հոկտեմբերին: Պտուղը սերմիկ է: Օշինդրի մեկ բույսը կարող է տալ 100 հզ. (երբեմն՝ 150 հզ.) սերմ: Օշինդրն ունի յուրահատուկ սուր հոտ և դառը համ: Դառը և բուժիչ օշինդրները դեղաբույսեր են. պարունակում են աղաղանյութեր, եթերայուղեր, թթուներ, վիտամիններ և այլն: Պատրաստուկները (մզվածք, թուրմ) օգտագործում են որպես ախորժաբեր և մարսողությունը կարգավորող, ճիճվամուղ միջոց՝ ստամոքսաղիքային համակարգի հիվանդությունների, նաև պոդագրայի, ֆուրունկուլի ժամանակ: Հայկական օշինդրից պատրաստում են ավելներ:
  • Հին աշխարհի որսորդներն ու ճանապարհորդներն անտառում գիշերելիս իրենց տակ մի քանի փունջ օշինդր էին դնում՝ միջատներին, մոծակներին ու մլակներին վանելու համար: Այստեղից էլ առաջացել է օշինդրի լատիներեն անվանումը՝ «արտեմիզիա»՝ հույների որսորդության աստվածուհի Արտեմիսի պատվին: