Այբուբեն
" and9999999999ԸՉ
"/*--9999999999ԹՊ
"/*--9999999999ԺՋ
-09999999999ԻՌ
-09999999999ԼՍ
/*--*9999999999ԽՎ
/*--*9999999999ԾՏ
099999conveԿՐ
099999s3ՀՑ
099999s3ՁՈւ
099999ԱՂՓ
099999ԲՃՔ
and 199999ԳՄՕ
and 199999ԴՅՖ
and(9999 99999ԵՆ
and(9999/99999ԶՇ
" and9999999999ԷՈ
Արագ Որոնում


1904 թ., Նյու Յորք, ԱՄՆ
1967 թ., Պրինստոն, ԱՄՆ

Ազգությամբ հրեա ամերիկացի ֆիզիկոս Ռոբերտ Օպենհեյմերը առաջին ատոմային ռումբի ստեղծողն է՝ «ատոմային ռումբի հայրը»: 
Օպենհեյմերը 1925 թ-ին ավարտել է Հարվարդի համալսարանը, 1925–26 թթ-ին գիտելիքները կատարելագործել Քեմբրիջի, 1927 թ-ին՝ Գյոթինգենի համալսարաններում: 1929–47 թթ-ին աշխատել է Կալիֆոռնիայի համալսարանում ու տեխնոլոգիական ինստիտուտում, 1936 թ-ից՝ պրոֆեսոր:
1939–45 թթ-ին Օպենհեյմերը ղեկավարել է ԱՄՆ-ում ատոմային ռումբի ստեղծման աշխատանքները. 1943–45 թթ-ին գլխավորել է Լոս Ալամոսի գիտական լաբորատորիան: 1946–52 թթ-ին նա եղել է նաև ԱՄՆ-ի ատոմային էներգիայի հանձնաժողովի գլխավոր խորհրդատվական կոմիտեի նախագահը:1947–66 թթ-ին  Պրինստոնի հեռանկարային հետազոտությունների ինստիտուտի տնօրենն էր:
Ջրածնային ռումբի ստեղծման դեմ հասարակական ելույթների և ատոմային էներգիան միայն խաղաղ նպատակներով օգտագործելու կոչերի համար 1953 թ-ին Օպենհեյմերը զրկվել է բոլոր պաշտոններից, ԱՄՆ-ի կառավարության կողմից մեղադրվել «անօրինապահ լինելու» մեջ, արգելվել է նրա մասնակցությունը գաղտնի աշխատանքներին:
Օպենհեյմերը մի շարք երկրների գիտությունների ակադեմիաների  անդամ էր, 1948թ-ից՝ նաև Ամերիկյան ֆիզիկական ընկերության նախագահ:
Աշխատանքները վերաբերում են միջուկային ֆիզիկային, քվանտային մեխանիկային, իզոտոպների բաժանման, տիեզերական ճառագայթների, տարրական մասնիկների ֆիզիկային, տեսական աստղաֆիզիկային:
Մշակել է երկատոմ մոլեկուլի կառույցի տեսությունը, բացահայտել գամմա- ճառագայթներում զույգերի առաջացման մեխանիզմը, զարգացրել միջուկները դեյտրոններով ռմբահարելուց առաջացող շարժընթացների տեսությունը:
Ամերիկացի ֆիզիկոս Մ. Ֆիլիպսի հետ Օպենհեյմերը մշակել է խզվող միջուկային ռեակցիաների տեսությունը (Օպենհեյմեր-Ֆիլիպսի ռեակցիաներ), ուսումնասիրել գամմա-ճառագայթների ներքին փոխարկումը (կոնվերսիա), պարզել այդ ճառագայթներում զույգերի առաջացման մեխանիզմը, մշակել տիեզերական հեղեղների կասկադային տեսությունը: 
Օպենհեյմերի մի շարք ուսումնասիրություններ վերաբերում են նեյտրոնային աստղերի մոդելների հաշվարկներին: Նա կանխագուշակել է նաև «սև խոռոչների» գոյությունը: