Այբուբեն
-099999s3Ն
-099999ԱՇ
/*--*99999ԲՈ
/*--*99999ԳՈու
099999ԴՉ
099999ԵՊ
099999ԶՋ
099999ԷՌ
099999ԸՍ
099999ԹՎ
099999ԺՏ
199999ԻՐ
199999ԼՑ
and 9999 99999ԽՓ
and 9999/99999ԾՔ
and(9999999999ԿՕ
and(9999999999ՀՖ
" and9999999999Ձ
" and99999Ղ
"/*--99999conveՃ
"/*--99999s3Մ
-099999s3Յ
Արագ Որոնում


1686 թ., Դանցիգ, 
Գերմանիա (այժմ՝ Գդանսկ, Լեհաստան)
 1736 թ., Ամստերդամ, Հոլանդիա

Գերմանացի ֆիզիկոս Դանիել Ֆարենհայտը ջերմաստիճանային
ցուցնակներից մեկի՝ Ֆարենհայտի ցուցնակի հեղինակն է 
Դանիել Ֆարենհայտը 1707 թ-ից ճանապարհորդել է և ձեռք բերել գործիքներ պատրաստող վարպետի մասնագիտություն: 1717 թ-ից նա ապրել է Ամստերդամում, որտեղ կազմակերպել է մեխանիկական արհեստանոց և հռչակվել որպես ֆիզիկական գործիքներ ու սարքեր պատրաստող վարպետ: 1724 թ-ին ընտրվել է Լոնդոնի թագավորական ընկերության անդամ:
Ֆարենհայտն առաջարկել է ջերմաստիճանային ցուցնակ, որում սառույցի հալման և ջրի եռման կետերի միջակայքը բաժանված է 180 հավասար մասերի՝ Ֆարենհայտի աստիճանների (օF), ընդ որում՝ սառույցի հալման կետին վերագրված է 32օF, իսկ ջրի եռման կետին՝ 212օF արժեքները: Այս ջերմաստիճանային ցուցնակը կիրառվում է հիմնականում անգլիախոս երկրներում (հատկապես՝ ԱՄՆ-ում), սակայն աստիճանաբար տեղը զիջում է 0C-ին:
Ֆարենհայտն ուսումնասիրել է նաև ջրի գերսառեցման երևույթը, հեղուկի եռման ջերմաստիճանի կախումը ճնշումից ու նրա մեջ լուծված աղերի պարունակությունից: Նա կատարելագործել է հեղուկների կշռային խտաչափը, մշակել տաք և սառը ջրերի խառնուրդի ջերմաստիճանը որոշելու եղանակ: 
1709 թ-ին նա պատրաստել է սպիրտային, 1714-ին՝ սնդիկային ջերմաչափ: 
Ըստ Ֆարենհայտի ցուցնակի՝ առողջ մարդու ջերմաստիճանը  97,88 F է (36,6օC):
Ֆարենհայտի և Ցելսիուսի ջերմաստիճանները միմյանց հետ կապված են հետևյալ կերպ:
TօC=5/9(TօF-32)