Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Պետական կարգը՝ 
հանրապետություն
Մայրաքաղաքը՝ 
Հելսինկի
Տարածքը՝ 
338,1 հզ. կմ2
Բնակչությունը՝
 5,2 մլն
Պետական լեզուները՝ 
ֆիններեն, շվեդերեն
Դրամական միավորը՝
եվրո (մինչև 2002 թ.՝ 
ֆինլանդական մարկ)
Տեսարան Հելսինկիի կենտրոնից
Հելսինկիի Լյութերական մայր տաճարը
Ֆինլանդիայի Հանրապետություն 
Ֆինլանդիան պետություն է Հյուսիսային Եվրոպայում: Ափերը ողողվում են Բալթիկ ծովի ջրերով:
Երկիրը Ֆինլանդիա են անվանել շվեդները, որոնք երկար դարեր տիրում էին նրան: Ֆիններն իրենց երկիրն անվանում են Սուոմի, որ նշանակում է Ճահիճների ու լճերի երկիր: Իրոք, նրա տարածքի 1/3-ը ճահճապատ է, իսկ լճերի թիվը շուրջ 6 հզ. է (տարածքի 10 %-ը): Կան շատ փոքր լճեր, կան և այնպիսիները, որոնց կենտրոնից ափերը չեն երևում: Լճերն իրար միացնող գետերի վրա կառուցված են ջրէկներ: Ձնհալից հետո լճերով ու գետերով անտառանյութ են լաստառաքում: Ֆինլանդիայի ծովափը խիստ կտրտված է փոքրիկ կըղզյակներով հարուստ ծովախորշերով: 
Երկրի տարածքի 70 %-ը ծածկված է սոճու և եղևնու անտառներով: Աճում է նաև կեչի: Անտառներում կան աղվես, նապաստակ, սկյուռ, կնգում, հանդիպում են արջ, գայլ, լուսան: Գետերը, լճերը, ծովափնյա ջրերը հարուստ են ձկներով: Բնական լանդշաֆտները պահպանելու նպատակով ստեղծվել են արգելոցներ, ազգային պարկեր:
Երկրի ընդերքից արդյունահանում են երկաթի ու պղնձի հանքաքար: Հարուստ է բնական շինանյութերով՝ գրանիտով, կավով, ավազով և, իհարկե, անտառանյութով: 
XII–XIV դարերում Ֆինլանդիան գտնվում էր Շվեդիայի տիրապետության տակ: 1808–09 թթ-ին ռուս-շվեդական պատերազմից հետո Ֆինլանդիան միացվեց Ռուսաստանին, որի կազմում ուներ ինքնավարության որոշակի իրավունքներ: 1917 թ-ից Ֆինլանդիան անկախ պետություն է: 
Բնակչության ավելի քան 93 %-ը ֆիններ (ինքնանվանումը՝ սուոմալայսետ) են, 6 %-ը՝ շվեդներ:
Խոշոր քաղաք-նավահանգիստներ են Հելսինկին, Տուրկուն, Կոտկան: Մայրաքաղաք Հելսինկիում հաճախ են տեղի ունենում միջազգային կարևոր հանդիպումներ, կոնֆերանսներ, առավել հայտնի է Մարդու իրավունքների պաշտպանության Հելսինկյան միջազգային միությունը, որի քարտուղարությունը գտնվում է Վիեննայում:
Ֆինլանդիան զարգացած երկիր է, բնակչության կենսամակարդակի ցուցանիշով մտնում է աշխարհի պետությունների առաջին տասնյակի մեջ: 
Անտառը Ֆինլանդիայի գլխավոր հարստությունն է: Երկրում արտադրվում է գրեթե այն ամենը, ինչ կարելի է պատրաստել փայտից՝ կահույք, արհեստական մետաքս, թաղանթանյութ, ստվարաթուղթ, թուղթ (ֆիննական թուղթն իր բարձր որակով հայտնի է ամբողջ աշխարհում): 
Ֆինլանդիայում զարգացած են նաև  մետաղաձուլությունը, մեքենաշինությունը, նավաշինությունը:  Տնտեսության արդեն ձևավորված (ավանդական) ճյուղերին զուգահեռ ստեղծվել են նորերը՝ մալուխի, մեքենաների, սարքավորումների, էլեկտրատեխնիկական սարքերի, ծովային նավերի: Էլեկտրատեխնիկական, էլեկտրոնային արտադրությունները խիստ համակենտրոնացած են: Խոշոր արդյունաբերական ընկերությունը «Նոկիան» է:
Մշակում են գարի, աշորա, ցորեն և, նույնիսկ, շաքարի ճակնդեղ: Սակայն գյուղատնտեսության գլխավոր ճյուղը կաթնատու անասնաբուծությունն է: Բլրալանջերը, ճահիճները, լճափերը լավ արոտավայրեր են: 
Ֆինների համար դահուկները ոչ միայն սպորտի, այլև հաղորդակցության տարածված միջոց են: Այդ երկրում հաճախ են անցկացվում հոկեյի (մականախաղ), դահուկավազքի, չմշկավազքի միջազգային մրցումներ: 
Ֆիններեն առաջին տպագիր գիրքը տպագրվել է XVI դարում, Այբբենարանը՝ 1542 թ-ին, Նոր կտակարանը՝ 1548 թ-ին, ողջ աշխարհում հայտնի «Կալեվալա» ազգային էպոսը՝ 1835 թ-ին: Դեռ 1686 թ-ին Ֆինլանդիայում ընդունվել է օրենք, որով պարտավորեցվել է 7 տարեկանից կարդալ սովորելը: 
Հանրահայտ են գրողներ Միքայել Ագրիկոլան, Էլիաս Լենրոտը, Ֆրանս Էմիլ Սիլլապյաան, կոմպոզիտոր Յան Սիբելիուսը, կենսաքիմիկոս Արթուրի Վիրտանեն, պետական-քաղաքական գործիչներ Ուրհո Կեկկոնեն, Մաարտի Ահտիսաարին, վազորդ Պավո Նարմին և ուրիշներ:
Ֆինլանդիայում հայերի թիվը չի անցնում մի քանի հարյուրից: Նրանք բնակվում են մայրաքաղաքում, Տուրկու և Տամպերե քաղաքներում: