Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Ադամյան Պետրոս
1849 թ., Կոստանդնուպոլիս (այժմ` Ստամբուլ)
1891 թ., Կոստանդնուպոլիս
Պ. Ադամյանը Արբենինի  (Մ. Լերմոնտովի «Դիմակահանդես», 1881 թ.) դերում
Պ. Ադամյանը Օթելլոյի (Վ. Շեքսպիրի «Օթելլո», 1885 թ.) դերում
Դերասան Պետրոս Ադամյանը ժամանակի հայ թատրոնի 
առաջատարն էր և ամենախոշոր ողբերգակը:

Պետրոս Ադամյանն ուսանել է Ղալաթիայի Սբ Փրկիչ կաթոլիկ եկեղեցու դպրոցում, մասնավոր սովորել է լատիներեն, իտալերեն և ֆրանսերեն: Դեռևս 16 տարեկան՝ նա երկբառանոց մի դերով հանդես է եկել «Արևելյան թատրոնում»՝ Է. Վիկտորի «Գուլիելմոս աշխարհակալ» պիեսի բեմադրության մեջ, և արժանացել խրախուսանքի: 1867 թ-ից արդեն նույն թատրոնի դերասան էր: 1870 թ-ից գործել է ռեժիսոր և դերասան Թոմաս Ֆասուլաճյանի, 1872–75 թթ-ին՝ Պետրոս Մաղաքյանի դերասանախմբերում: 1877–78 թթ-ին ռուս-թուրքական պատերազմի ժամանակ հանդես է եկել Միքայել Նալբանդյանի և Ռափայել Պատկանյանի ազատասիրական բանաստեղծություններով: 1879 թ-ին հրավիրվել է Թիֆլիս: 
Թիֆլիսյան տարիները դարձակետային են եղել նրա ստեղծագործական կյանքում: Հաջողությամբ հանդես է եկել Ժադովի (Ալեքսանդր Օստրովսկու «Եկամտաբեր պաշտոն»), Չացկու (Ալեքսանդր Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս»), Կորրադոյի (Պաոլո Ջակոմետտի «Ոճրագործի ընտանիքը»), Միքայելի (Գաբրիել Սունդուկյանի «Էլի մեկ զոհ») և այլ դերակատարումներով: Հյուրախաղերով շրջագայել է Ախալցխայում, Ախալքալաքում, Ալեքսանդրապոլում, Շուշիում, Նոր Նախիջևանում: 1883–85 թթ-ին խաղացել է Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Կիևում, Խարկովում, Բաքվում և այլուր, ձեռք բերել մեծ համբավ: Հայերեն, երբեմն նաև ֆրանսերեն է խաղացել Արբենինի (Միխայիլ Լերմոնտովի «Դիմակահանդես»),  Համլետի, Օթելլոյի (Վիլյամ Շեքսպիրի «Համլետ», «Օթելլո») և այլ դերեր: 
Ռուսական մամուլն Ադամյանին համեմատել է իտալացի հռչակավոր դերասաններ Թոմազո Սալվինիի և Էռնեստո Ռոսսիի հետ: 1887–88 թթ-ին կրկին շրջագայելով Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում՝ վերադարձել է Կոստանդնուպոլիս, խաղացել Օթելլո, Կորրադո, Ուրիել (Կարլ Գուցկովի «Ուրիել Ակոստա»), Քին (Ալեքսանդր Դյումա-հոր «Քին»): Մեծ ողբերգակն Օթելլոյի կերպարը ներկայացրել է որպես զորեղ մտքի տեր մարդու և մեծ զորավարի, վեր հանել անսահման սիրող ու խաբված մարդու ողբերգությունը: Համլետի դերակատարումն Ադամյանի գլուխգործոցն է. նա կերտել է տառապող մարդու, բռնակալության և կեղծիքի դեմ պայքարող անհատի կերպարը: Վերջին անգամ բեմ է բարձրացել 1889 թ-ին Կոստանդնուպոլսում: 
Ադամյանն ունեցել է արվեստի ինքնատիպ լեզու, հրաշալի ձայն, դերասանական
Պ. Ադամյանը Համլետի (Վ. Շեքսպիրի «Համլետ», 1880 թ.) դերում
հղկված տեխնիկա: Հանդես է եկել նաև ասմունքով, գրել է բանաստեղծություններ, ստեղծել գեղանկարչական և գրաֆիկական գործեր: 1887 թ-ին Թիֆլիսում լույս է տեսել նրա «Շեքսպիր և յուր Համլետ ողբերգության աղբյուրն ու քննադատությունները» գիրքը: 1956 թ-ին Երևանում հրատարակվել է նրա «Երկերի» (բանաստեղծություններ, անտիպ բանաստեղծություններ, արձակ էջեր, քննադատություն, թարգմանություն) ժողովածուն: Մեծ դերասանն անջնջելի հետք է թողել հայ մշակույթի պատմության մեջ:
Ադամյանը մահացել է անբուժելի հիվանդությունից՝ նյութական ծանր կացության մեջ: Աճյունն ամփոփված է Կոստանդնուպոլսի Շիշլիի հայկական գերեզմանատանը: 
Հալեպում գործում է «Ադամյան» թատերախումբը, Ադամյանի անունով է կոչվել Թբիլիսիի հայկական թատրոնը:

   Հայ թատրոնում առաջինն Ադամյանն է խաղացել Համլետի դերը Վ. Շեքսպիրի «Համլետ» ողբերգությունում՝ 1880 թ-ին Թիֆլիսում: