Այբուբեն
" and9999999999ԷՈ
" and9999999999ԸՉ
"/*--9999999999ԹՊ
"/*--9999999999ԺՋ
-09999999999ԻՌ
-09999999999ԼՍ
/*--*9999999999ԽՎ
/*--*9999999999ԾՏ
099999conveԿՐ
099999s3ՀՑ
099999s3ՁՈւ
099999ԱՂՓ
099999ԲՃՔ
and 199999ԳՄՕ
and 199999ԴՅՖ
and(9999 99999ԵՆ
and(9999/99999ԶՇ
Արագ Որոնում


Աղբյուր Սերոբ
1864 թ., գ. Սոխորթ, Բիթլիսի նահանգի Խլաթ գավառ
1899 թ., Գելիեգուզան գյուղի մոտ, Սասունի գավառ

Սոսե Մայրիկ
1868 թ., գ. Թեղուտ, Խլաթ գավառ
1953 թ., Ալեքսանդրիա, Եգիպտոս
Աղբյուր Սերոբը (Վարդանյան) ֆիդայական շարժման առաջին սերնդի գործիչներից է: 
Ժողովուրդը նրան անվանել է Աղբյուր Սերոբ, այսինքն՝ կյանք պարգևող Սերոբ: 
Նա հայտնի է նաև Նեմրութի հսկա, Նեմրութի Ասլան անուններով: 

Սերոբը՝ դեռևս երիտասարդ, բախվել է Թուրքիայում տիրող անարդարությանը և, խուսափելով իշխանությունների հետապնդումներից, 1891 թ-ին եղբայրների օգնությամբ հասել է Կոստանդնուպոլիս, ապա տեղափոխվել է Ռումինիա և անդամագրվել ՀՀԴ կուսակցությանը: Իմանալով Աբդուլ Համիդ II-ի կազմակերպած հայերի կոտորածների մասին՝ 1895 թ-ին 27 հոգուց բաղկացած խմբով վերադարձել է Խլաթ և կազմակերպել գավառի հայկական գյուղերի ինքնապաշտպանությունը: Նրա հայդուկախմբում մարտնչած բազմաթիվ ֆիդայիներ (Բիթլիսցի Մուշեղը, Բալաբեխ Կարապետը և ուրիշներ) հետագայում դարձել են ջոկատների հրամանատարներ: Որոշ ժամանակով նրա խմբի անդամ է եղել նաև Անդրանիկը: 
1896 թ-ին Սերոբը կազմակերպել է ինքնապաշտպանական նոր խմբեր, նրանց տեղաբաշխել գյուղերում, զենք հայթայթել Կովկասից: 1897 թ-ին կռվել է Թեղուտում (Բիթլիսի նահանգ) և Սոխորթում: Ֆիդայական շարժման պատմության հերոսական էջերից է 1898 թ-ի հոկտեմբերի 20-ին Աղբյուր Սերոբի խմբի մղած կռիվը Բիթլիսից ոչ հեռու՝ Բաբշեն գյուղի մոտ: Մարտը տևել է մինչև ուշ երեկո. հակառակորդն ունեցել է բազմաթիվ զոհեր: 
Հերոսամարտից հետո թուրքական կառավարությունն ամենուրեք հետապնդել է Սերոբին: Հեռանալով Խլաթից`  նա ապաստանել է Սասունում: 1899 թ-ի նոյեմբերին Սերոբը զինակիցների հետ պաշարվել է Գելիեգուզան գյուղում: Թուրքերին հաջողվել է դավադիրների միջոցով թունավորել նրան, սակայն մինչև վերահաս մահը Սերոբը շարունակել է մարտը: Նրա դին ընկել է թշնամու ձեռքը և գլխատվել: Կռվում զոհվել են նաև Սերոբի որդին ու երկու եղբայրները: Աղբյուր Սերոբի գլուխը թաղվել է Բիթլիսի Սբ Կարմրակ եկեղեցու բակում, մարմինը՝ Գելիեգուզանում: 
Գելիեգուզանի կռվում գերվել և Բիթլիս է տարվել Աղբյուր Սերոբի վիրավոր կինը՝ խմբի միակ կին հայդուկը` Սոսեն, սակայն շուտով ազատվել է: Ժողովուրդը նրան օծել է Մայրիկ պատվանունով: Սոսե Մայրիկը 1904 թ-ի Սասունի ապստամբությունից հետո տեղափոխվել է Վան, ապա՝ Կովկաս: Նրա մյուս որդին՝ Սամսոնը, զոհվել է Կարինում: 
1920 թ-ի վերջին Սոսե Մայրիկը տեղափոխվել է Կոստանդնուպոլիս, ապա հաստատվել Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում, որտեղ էլ  1953 թ-ին վախճանվել է: 1998 թ-ին նրա աճյունը տեղափոխվել է Երևան և ամփոփվել Եռաբլուրում:
Ժողովուրդը բազմաթիվ երգեր է հյուսել Աղբյուր Սերոբի և Սոսե Մայրիկի սխրանքների մասին: