Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Աճեմյան Վարդան
1905 թ., Վան
1977 թ., Երևան
Տեսարան Ա. Շիրվանզադեի «Պատվի համար» պիեսի բեմադրությունից. ռեժիսոր` Վ. Աճեմյան
Տեսարան Վ. Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է» պիեսի բեմադրությունից. ռեժիսոր` Վ. Աճեմյան 
Տեսարան Վրթ. Փափազյանի «Ժայռ» պիեսի բեմադրությունից. ռեժիսոր` Վ. Աճեմյան
Ռեժիսոր, ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Սոցիալիստական աշխատանքի հերոս, Պետական մրցանակների դափնեկիր Վարդան Աճեմյանը 1930–70-ական թվականների հայ բեմադրական արվեստի ամենանշանավոր ներկայացուցիչն է:

Վարդան Աճեմյանը 1915 թ-ի գաղթի ժամանակ Վանից  եկել է Երևան: Առաջին անգամ թատրոնին առնչվել է 15 տարեկանում. Ալեքսանդրապոլում (այժմ` Գյումրի)՝ մի ներկայացման մեջ խաղացել է փոքրիկ դեր:
1924 թ-ին ավարտել է Երևանի գեղարվեստաարդյունաբերական ուսումնարանը (այժմ՝ Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարան), 1926 թ-ին՝ Մոսկվայի հայկական դրամատիկական ստուդիան:
Բեմական գործունեությունն սկսել է 1927 թ-ին. կազմակերպել ու ղեկավարել է Թիֆլիսի հայկական դրամատիկական ստուդիան, ապա եղել Լենինականի դրամատիկական թատրոնի դերասան, գեղարվեստական ղեկավար, 1939 թ-ից` Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի ռեժիսոր, 1953-ից` գլխավոր ռեժիսոր: 1944 թ-ից դասավանդել է գեղարվեստա թատերական ինստիտուտում, 1947–50 թթ-ին` երաժշտական կոմեդիայի թատրոնի գլխավոր ռեժիսոր: Աճեմյանի գործունեության սկիզբը համընկել է թատրոնի զարգացման այն շրջափուլին, երբ նորարարական ոգին գերիշխում էր ավանդույթներին, իսկ երևույթները ժամանակակից ըմբռնումներով ներկայացնելը պահանջում էր բեմական նոր արտահայտչաձևեր: Այդ հոսանքի առաջատարներից էր նաև Աճեմյանը: Նրա ստեղծագործության ակունքն անվանի ռեժիսոր Եվգենի Վախթանգովի արվեստն էր. պատահական չէր, որ Հակոբ Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ» երկի Աճեմյանի բեմադրությունը համեմատել են Վախթանգովի «Արքայադուստր Տուրանդոտ» ներկայացման հետ: Աճեմյանը ստեղծել է բեմարվեստի բազմաթիվ դասական արժեքներ՝ Մաքսիմ Գորկու «Հատակում», Վիլյամ Շեքսպիրի «Տասներկուերորդ գիշեր», Նաիրի Զարյանի «Արա Գեղեցիկ» և այլն: Մի շարք պիեսներ է բեմադրել Երևանի երաժշտական կոմեդիայի (Ալեքսանդր Շիրվանզադեի «Մորգանի խնամին», Տիգրան Չուխաճյանի «Կարինե» և այլն), օպերայի և բալետի («Դավիթ Բեկ», «Անուշ» և այլն)  թատրոններում: Հայ թատրոնում Ա. Շիրվանզադեի «Պատվի համար» պիեսի Աճեմյանի բեմադրությունը հասել է կատարելության: Նրա բոլոր ներկայացումները ստեղծվել են պատկերավոր, հավաստի, ճշմարիտ լուծումներով, ինքնատիպ մտածողությամբ: Աճեմյանի ռեժիսորական ուշագրավ աշխատանքներից են նաև Սունդուկյանի «Էլի մեկ զոհ», Վիլյամ Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է», Հ. Պարոնյանի «Պաղտասար աղբար», Ա. Շիրվանզադեի «Նամուս», Արամաշոտ Պապայանի «Աշխարհն, այո՜, շուռ է եկել», Վրթանես Փափազյանի «Ժայռ», Գուրգեն Բորյանի «Կամրջի վրա», Դերենիկ Դեմիրճյանի «Երկիր հայրենի» և այլ ներկայացումներ: Նա նաև նկարում էր («Ժպիտներ, ընկերական շարժերի ալբոմ», 1968 թ.), այդ պատճառով էլ մեծ նշանակություն էր տալիս ներկայացումների նկարչական ձևավորմանը: 
Աճեմյանի արվեստը բարձր են գնահատել ժամանակի արվեստագետները, քննադատները, նրա մասին գրվել են բազմաթիվ հոդվածներ, գրքեր: 
Աճեմյանի անունով են կոչվել Գյումրիի դրամատիկական թատրոնը և Լոս Անջելեսի հայկական թատրոններից մեկը: