Այբուբեն
and 9999 99999ԷՉ
and(9999/99999ԸՊ
and(9999999999ԹՋ
" and9999999999ԺՌ
" and9999999999ԻՍ
"/*--9999999999ԼՎ
"/*--9999999999ԽՏ
-09999999999ԾՐ
-09999999999ԿՑ
/*--*99999conveՀՈւ
/*--*99999s3ՁՓ
099999s3ՂՔ
099999ԱՃՕ
099999ԲՄՖ
099999ԳՅ
099999ԴՆ
199999ԵՇ
and 199999ԶՈ
Արագ Որոնում


Կիլիկյան Հայաստանի 
հեծյալ մարտիկ 
(վիմանկար)
Հեծելազորը մարտի պահին
Հայոց իշխանի հեծելախումբը շքերթի պահին 
(Անիի որմնանկարներից)
Ֆրանսիական ծանրազեն հեծելազոր
Այրուձին (ձիավոր զորք) հայոց հեծելազորն էր հին և միջին 
դարերում:

Հայկական լեռնաշխարհի բնակիչները մ. թ. ա. I հազարամյակում օգտագործել են ռազմակառքեր, ունեցել են հեծյալ զորախմբեր: Մ.թ.ա. VI դարում Երվանդունիներն ունեցել են 8 հզ. հեծելազոր ու 40 հզ. հետևակ, իսկ Գավգամելայի ճակատամարտում 
(մ. թ. ա. 331 թ.) Ալեքսանդր Մակեդոնացու դեմ պարսից բանակի կազմում կռվել է Մեծ Հայքի 7-հզ-անոց այրուձին: Արտաշիսյանների (մ. թ. ա. 189–
1 թթ.) օրոք ստեղծվել են հեծելազորային միավորումներ, որոնց կորիզը  ծանրազեն կամ սպառազեն հեծելազորն էր: Հեծելամարտիկները կրել են մետաղե թիթեղներով պատած կամ մետաղե զրահ (սաղավարտ, վզնոց, օղազրահ, ուսակալ, սրնքակալ, լանջապանակ, սռնապան և այլն): Զրահով պաշտպանված էին նաև ձիու մարմնի առավել խոցելի տեղերը: Գլխավոր զենքը նիզակն էր: Հայկական բանակի գլխավոր հարվածային ուժը  զրահակիր հեծելազորն էր: Թեթևազեն հեծելազորը, որի համար ընտրել են համեմատաբար փոքրամարմին, արագավազ և դիմացկուն նժույգներ, դյուրաշարժության համար չէր զրահավորվում, ապահովում էր բանակի մարտակարգը, հետապնդում թշնամուն, հետախուզում և կատարում այլ պարտականություններ: Հեծյալի հիմնական զենքը նետ ու աղեղն էր: 
Արշակունիների (66–428 թթ.) օրոք այրուձին, մասնավորապես ծանրազենը, համալրվել է ազնվատոհմիկներով՝ ազատներով, որոնց դաստիարակության անքակտելի մասն էր ձիավարժությունը: Համաձայն հին Հայաստանի ռազմական ուժերի քանակի և դասակարգման մասին հրովարտակի, որը կոչվում էր Զորանամակ, IV դարում 86 նախարարություն ներկայացրել է 84 հզ. ձիավոր մարտիկ, իսկ արքայականը 40 հզ. էր: Արշակունիների անկումից հետո հայկական այրուձիու թիվը նվազել է: Մարզպանական Հայաստանում (V–VII դարեր) այրուձին 30 հզ-ից չէր անցնում: 529 թ-ին հատուկ հրովարտակով Հուստինիանոս I կայսրը Հայաստանի բյուզանդական մասում արգելել է նախարարներին հեծյալ ուժեր ունենալ (արգելքը տևել է մինչև արաբական նվաճումները` VII դարի կես): 652 թ-ի հայ-արաբական պայմանագրի համաձայն՝ Հայաստանը կարող էր պահել 15-հզ-անոց այրուձի (նախկին 30 հզ-ի փոխարեն), որի ռոճիկը վճարելու էին արաբները: Այս կարգը պահպանվել է մինչև Աբդուլլահ խալիֆի (750–775 թթ.) իշխանությունը: Բագրատունիների (885–1045 թթ.) օրոք նույնպես այրուձին համալրել են գերազանցապես ազատները: Գագիկ Ա-ի (989–1020 թթ.) ժամանակ արքունական զորագնդերում հաշվվում էր 55 հզ., իսկ իշխանականում՝ 45 հզ. զինվոր: XII–XIII դարերում հայկական հեծելագնդերը Զաքարյան իշխանների գլխավորությամբ մեծապես օգնել են վրացական պետության հզորացմանը և սելջուկյան թուրքերից հայկական հողերի ազատագրմանը: XIII–XIV դարերում թաթար-մոնղոլական նվաճողներն արգելել են հայկական հեծելազորի ինքնուրույն գոյությունը:
Կիլիկիայի հայկական պետությունում (XI–XIV դարեր) այրուձին համալրող մանր ազնվականները («ձիավորներ» կամ «հեծվորներ») զգեստավորվել և զրահավորվել են եվրոպական խաչակիր ասպետների պես, ստացել զինվորական կրթություն: Պատերազմների ժամանակ հատուկ հեծելագունդ է ստեղծվել ցածր խավերից, որը կոչվել է «ցած հեծելվորք» կամ «ցած շինականք հեծելվորք»: