Այբուբեն
" and9999999999ԸՉ
"/*--9999999999ԹՊ
"/*--9999999999ԺՋ
-09999999999ԻՌ
-09999999999ԼՍ
/*--*9999999999ԽՎ
/*--*9999999999ԾՏ
099999conveԿՐ
099999s3ՀՑ
099999s3ՁՈւ
099999ԱՂՓ
099999ԲՃՔ
and 199999ԳՄՕ
and 199999ԴՅՖ
and(9999 99999ԵՆ
and(9999/99999ԶՇ
" and9999999999ԷՈ
Արագ Որոնում


Բադակտուց
Եքիդնա
Բադակտուցը կոյանցքավորների կարգի ձվադրող կաթնասուն է:
Գիտնականները երկար ժամանակ չեն հավատացել բադակտուցի գոյությանը: Նրա մասին պատմությունները համարել են հնարովի: Բայց, ի վերջո, համոզվել են, որ այդ արտասովոր կենդանին իրոք գոյություն ունի: Սկզբում նրան անվանել են թռչնագազան, իսկ հետո՝ նաև բադակտուց:
Հանդիպում է միայն Ավստրալիայում: Բադակտուցի տափակ մարմնի միջին երկարությունը 45 սմ է, պոչինը՝ 15 սմ: Մազածածկը մուգ գորշ է՝ կազմված կոպիտ քստամազից և խիտ ենթաբրդից: Նա բադի նման կտուց ունի, թռչունների նման ձու է ածում և շատ հատկանիշներով նման է սողուններին (արյունատար համակարգի կառուցվածքը, մարմնի ջերմաստիճանի խիստ տատանումները): Ձվերը (դնում է 1–2 ձու) նույնպես ավելի շատ նման են սողունների, քան թռչունների ձվերին: Մինչդեռ կաթնասուններին բնորոշ հատկանիշներն անհամեմատ ավելի շատ են, իսկ հիմնականն այն է, որ ձվերից դուրս եկած ձագերին նա կերակրում է կաթով: Բադակտուցներն ապրում են գետափնյա բներում, որոնց մուտքը գտնվում է ջրի տակ: Կարճլիկ ոտքերի մատների արանքում եղած լողաթաղանթի շնորհիվ նրանք լավ լողում են, կարող են երկար ժամանակ մնալ ջրում՝ հայթայթելով տարբեր ջրային միջատներ, թրթուրներ, խխունջներ:
Բադակտուցն ունեցել է ոչ մեծ արդյունագործական նշանակություն (օգտագործվել է մորթին): Ներկայումս նրանց թիվը խիստ պակասել է, և որսն արգելված է:
Մյուս ոչ պակաս զարմանալի կենդանին՝ եքիդնան, գերադասում է խիտ մացառուտներով կամ անտառածածկ լեռնոտ վայրերը: Արտաքինով նա բադակտուցին նման չէ. ավելի շուտ ոզնի է հիշեցնում, սակայն նրանից չորս անգամ մեծ է: Վտանգի դեպքում ոզնու նման կծիկ է դառնում և նույնպես փշեր ունի: Այնուհանդերձ, եքիդնան և բադակտուցը մոտիկ ազգակիցներ են և շատ ընդհանրություններ ունեն. եքիդնան նույնպես ձու է դնում, նրա մարմնի ջերմաստիճանը փոփոխվում է՝ շրջապատի ջերմաստիճանից կախված, ապրում է Ավստրալիայում, սնվում միջատներով: 
Եքիդնան արագ վազում է, ճարպկորեն փորում հողը, լավ մագլցում նույնիսկ զառիկող լանջերով: 
    
   Եքիդնան ձվադրում է ոչ թե գետնին, ինչպես բադակտուցը, այլ իր փորի վրա գտնվող հատուկ պարկի (մաշկի հաստ ծալքի) մեջ: Այդ պարկում էլ նա սկզբնական շրջանում կրում է ձվից դուրս եկած իր ձագին: