Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Մարզական ուղղաթիռ
Մի-24 ռազմական 
ուղղաթիռը
Ուղղաթիռները թռչող սարքեր են, որոնք կարող են տեղից ուղղահայաց վեր բարձրանալ և վայրէջք կատարել ցանկացած հարթ հրապարակում, նույնիսկ տանիքի վրա: Ուղղաթիռներով բեռներ և ուղևորներ են փոխադրում փոքր հեռավորություններ և դժվարամատչելի վայրեր, օրինակ՝ ծովում գտնվող նավթային հենահարթակ կամ քաղաքի շրջագծում գտնվող մի օդանավակայանից մյուսը: Ուղղաթիռներն արագորեն տեղից տեղ են փոխադրում օդային դեսանտը և կարող են վայրէջք կատարել նավերի վրա: Օդում կախված մնալու իրենց ունակության շնորհիվ շատ հարմար են լեռներում կամ ծովում փրկարարական աշխատանքներ կատարելու համար:
Ուղղաթիռները թևեր չունեն: Դրանց փոխարինում է երկար թիերով խոշոր, կրող պտուտակը, որը շարժման մեջ է դրվում հզոր շարժիչով: Ուղղահայաց սռնիով այդ պտուտակի պտույտներից առաջանում է վերամբարձ ուժ, և ուղղաթիռը վեր է բարձրանում: Պտուտակի պտտման արագությունը փոխելով՝ օդաչուն ստիպում է ուղղաթիռին վեր բարձրանալ, կախվել օդում, թռչել  ցանկացած ուղղությամբ կամ վայրէջք կատարել: Ուղղաթիռի պոչի վրա ամրացված է ևս մեկ՝ ոչ մեծ պտուտակ, որն ուղղաթիռին հաղորդում է կայունություն և թույլ չի տալիս նրան պտտվել կրող պտուտակի պտույտին հակառակ: 
Ճիշտ է՝ մարդատար և բեռնատար ինքնաթիռները թռչում են ուղղաթիռից շատ ավելի արագ ու հեռու, բարձրանում են ավելի վեր ու ավելի քիչ վառելանյութ են ծախսում, բայց չեն կարող ուղղաթիռի նման կախված մնալ օդում կամ վեր բարձրանալ առանց թափավազքի և վայրէջք կատարել առանց անհրաժեշտ վազքատարածության` ցանկացած փոքր հարթակում: Ուղղաթիռը կարող է նաև պտտվել իր առանցքի շուրջը` որ կողմն ուզենա, և ցանկացած ուղղությամբ թռչել՝ ժամում մինչև 400 կմ արագությամբ: Այդ պատճառով կառուցում են թե՜ ինքնաթիռներ, թե՜ ուղղաթիռներ, որոնցից յուրաքանչյուրը կատարում է իր համար նախատեսված աշխատանքը: