Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Հեռավոր գաղթ կատարելիս թռչունները թռչում են սեպաձև երամներով, որը հեշտացնում է օդի դիմադրության հաղթահարումը:
Որոշ կանաչ կրիաներ գաղթի ժամանակ կտրում-անցնում են ավելի քան 2000 կմ տարածություն. նրանք Բրազիլիայի իրենց բնակության ափերից լողում են մինչև Ատլանտյան օվկիանոսի Համբարձման կղզի:
Գաղթը (միգրացիա) կենդանիների տեղափոխությունն է մի բնակավայրից մյուսը` երբեմն զգալի հեռավորության վրա գտնվող: Գաղթի պատճառ կարող են դառնալ կենդանիների ապրելավայրում գոյության պայմանների փոփոխությունները: Գաղթը կարող է լինել պարբերական և ոչ պարբերական: 
Պարբերական գաղթն ավելի հաճախ կապված է կլիմայական պայմանների սեզոնային փոփոխությունների (օրինակ՝ չվող թռչունները գարնանը չվում են հյուսիս, աշնանը՝ հարավ) կամ բազմացման վայրեր տեղափոխվելու (ծովային ձկների մուտքը գետեր, իսկ գետայիններինը՝ ծով՝ ձկնկիթ դնելու նպատակով)  հետ:
Հաճախ մի կենդանու գաղթը կարող է պայմանավորված լինել իրեն կեր ծառայող մյուս կենդանու տեղափոխությամբ (օրինակ՝ գայլերի հետևելը հյուսիսային եղջերուների հոտերին, կամ ջրի խորության մեջ ձկների ուղղաձիգ տեղափոխությունը՝ հետևելով պլանկտոնների կուտակումներին):
Պարբերական գաղթը սովորաբար կատարվում է ամեն տարի միևնույն երթուղով, որի ժամանակ կենդանիները հաղթահարում են զգալի տարածություններ (գորշ կետը՝ մինչև 6000 կմ, կաղամարները՝ մինչև 4000 կմ, մենակյաց թիթեռը՝ ավելի քան 3000 կմ և այլն): Դրան նպաստում է գաղթող տեսակների մեծամասնության՝ ժամանակի և ուղղության նկատմամբ զարգացած կենսաբանական զգացողությունը: Իսկ գաղթի հանդեպ հակումը հիմնված է բնազդի վրա և ժառանգական հատկություն է: Կենդանիների շատ տեսակներ, սովորաբար` անջատ-անջատ ապրող, գաղթի ժամանակ առաջացնում են մեծ կուտակումներ, որն օգնում է հաղթահարելու երկար ճանապարհը: 
Ոչ պարբերական գաղթը կենդանիների ոչ կանոնավոր զանգվածային տեղափոխությունն է մշտական ապրելավայրից: Սովորաբար դա տեղի է ունենում գոյության պայմանների կտրուկ փոփոխությունների (երաշտ, հրդեհ, ջրհեղեղ) և այլ շրջաններ վերաբնակեցման հետևանքով: Այդպիսի գաղթերը լինում են հանկարծակի (օրինակ՝ լեմինգների գաղթը տունդրայում) և ավարտվում են կենդանիների զանգվածային ոչնչացմամբ: Գաղթը կարող է պայմանավորված լինել նաև զարգացման տարբեր շրջաններում կենդանիների պահանջմունքների փոփոխություններով: Այդպիսի գաղթերն ապահովում են տեսակի տարաբնակեցումը և կարող են տեղի ունենալ թրթուրային փուլում: Օրինակ՝ նստակյաց կենդանիների (սպունգներ, բուստեր, ասցիդիաներ) ձվերից դուրս եկած թրթուրները որոշ ժամանակ լողում են ջրում, ապա ամրանում են հատակին և կերպարանափոխվում հասուն անհատի: