Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Պետական կարգը՝ 
հանրապետություն
Մայրաքաղաքը՝ 
Կոնակրի
Տարածքը՝  
245,8 հզ. կմ2
Բնակչությունը՝  
9,6 մլն
Պետական լեզուն` 
ֆրանսերեն
Դրամական միավորը՝ 
գվինեական ֆրանկ
Գվինեայի մայրաքաղաք Կոնակրիում պարբերաբար անցկացվում են պարի փառատոներ
Գվինեական Հանրապետություն
Գվինեան գտնվում է Արևմտյան Աֆրիկայում՝ Ատլանտյան օվկիանոսի ափին: Ռելիեֆում գերակշռում են միջին բարձրության լեռներն ու սարավանդները: Երկրի հարավում Ֆուտա Զալոն սարավանդն է, հարավ-արևելքում՝ Գվինեական բարձրավանդակը (առավելագույն բարձրությունը` 1752 մ, Նիմբա լեռ): Ատլանտյան ափի երկայնքով ձգվում է դաշտավայրերի նեղ շերտը: Կան երկաթի, գրանիտի, ալմաստի, ոսկու, բոքսիտների պաշարներ:
Կլիման մերձհասարակածային է: Գետային ցանցը խիտ է: Գետերը ջրառատ են, սահանքավոր, ունեն ջրաէներգետիկ մեծ պաշարներ: Երկրի տարածքից սկիզբ են առնում Նիգեր, Գամբիա, Սենեգալ գետերը: Ընդարձակ տարածքներ են զբաղեցնում մշտադալար անտառներն ու սավաննաները: Կենդանական աշխարհը հարուստ է ու բազմազան: Բնական լանդշաֆտները պահպանելու նպատակով Նիմբա լեռան լանջերին ստեղծվել է Մոն-Նիմբա արգելոցը: 
Գվինեայի տարածքը միջին դարերում մասամբ մտել է Գանա և Մալի պետությունների կազմի մեջ: XV դարի կեսին առափնյա շրջաններում երևացել են առաջին եվրոպացիները: 1880–90-ական թվականներին տարածքը զավթել է Ֆրանսիան, 1895 թ-ին երկիրը եղել է Սենեգալի կազմում, ապա առանձնացել է որպես առանձին գաղութ: Անկախություն է ձեռք բերել 1958 թ-ին:
Գվինեայում բնակվում են ֆուլբեներ (35 %), մալինկներ (30 %), սուսուներ (13 %) և այլք:
Երկրի տնտեսության հիմքը հանքարդյունահանող (բոքսիտներ, ալմաստ, ոսկի) արդյունաբերությունն ու գյուղատնտեսությունն են: Գյուղատնտեսական գլխավոր մշակաբույսերն են սուրճը, արքայախնձորը, ադամաթուզը, մշակում են նաև կոկոսյան արմավենի, բրինձ, եգիպտացորեն, բատատ, գետնանուշ և այլն:
Գվինեական ժողովրդի արվեստին բնորոշ են քարե արձանիկները, փայտե ու ոսկրե ծիսական դիմակները, հարդե հյուսածո իրերը (պայուսակներ, հովհարներ): Երկրի տարածքում ապրող յուրաքանչյուր ժողովուրդ ունի իր բնորոշ երգերը, պարերը և երաժշտական գործիքները: