Այբուբեն
099999ԶՉ
199999ԷՊ
199999ԸՋ
and 9999 99999ԹՌ
and 9999/99999ԺՍ
and(9999999999ԻՎ
and(9999999999ԼՏ
" and9999999999ԽՐ
" and9999999999ԾՑ
"/*--9999999999ԿՈւ
"/*--9999999999ՀՓ
-099999conveՁՔ
-099999s3ՂՕ
/*--*99999s3ՃՖ
/*--*99999ԱՄ
099999ԲՅ
099999ԳՆ
099999ԴՇ
099999ԵՈ
Արագ Որոնում


 Կռատուկը (կոծոծ, կռոթուկ) աստղածաղկազգիների ընտանիքի խոտաբույս է: Հայտնի է 10 (11) տեսակ՝ հիմնականում տարածված Ռուսաստանում: 
ՀՀ-ում հանդիպում է 4 տեսակ՝ մեծ, թաղիքավոր, Պալադինի կամ անդրկովկասյան և փոքր՝ տարածված Վայոց ձորի, Սյունիքի, Լոռու, Տավուշի և այլ մարզերում, Երևանի շրջակայքում: Աճում է մեծ մասամբ բնակավայրերին մոտ, թփուտներում, պարապուտներում, գետերի և լճակների ափերին, ճամփեզրերին, երբեմն՝ դաշտերում:
Ցողունը կանգուն է, բարձրությունը՝ 60 սմ – 2(3) մ, ակոսավոր, ճյուղավորվող: Տերևները խոշոր են, հերթադիր, վերին մասում՝ կանաչ, ստորինում՝ մոխրագույն: Ծաղիկները երկսեռ են, խողովակավոր, հաճախ՝ վառ գույնի, և գնդաձև զամբյուղներով հավաքված են ընդհանուր ծաղկաբույլում: Պտուղը փուփուլավոր սերմիկ է: Պտուղների հասունացման շրջանում զամբյուղները հեշտությամբ պոկվում են, կպչում կենդանիների բրդին, մարդկանց հագուստներին:
Դեղաբույս է. պարունակում է ինուլին, օրգանական թթուներ, եթերայուղ և այլն: Պատրաստուկներն օգտագործում են որպես միզամուղ, քրտնաբեր միջոց, արմատների եփուկն ու մածուկը՝ պոդագրայի, ռևմատիզմի, մաշկային հիվանդությունների ժամանակ: Երիտասարդ արմատներն ու ընձյուղներն ուտելի են: Մեղրատու է: